Գյումրիում կողաշրջվել է ձկան կերով բեռնված վրացական բեռնատարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Գյումրիում կողաշրջվել է ձկան կերով բեռնված վրացական բեռնատարը

00:00 07.01.2022

Այսօր` ժամը 21:53-ի սահմաններում, շտապօգնության կայանից  ԱԻՆ փրկարար ծառայության Գյումրիի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Բուլվարային թաղամասից Սևերսկի գնացող ճանապարհին բեռնատար է կողաշրջվել, մեքենայում կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ վրացական բեռնատարի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:Ծանրաքարշ ավտոմեքենան բեռնված է եղել ձկների համար նախատեսված կերով:

Գյումրիի ճգնաժամային կառավարման կենտրոնից  SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, վարորդին մեքենայից դուրս են բերել անցորդները, նա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ, այս պահին  իրականացվում են լաբորատոր-գործիքային հետազոտություններ, վրացի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր

22:09 02.05.2025

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Վարուժան Ալմոյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, որոնցից մեկը մասամբ մխրճվել է մեքենայի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական […] ...

SHANTNEWS

22:00 02.05.2025

SHANTNEWS

Պետդեպ. ԱՄՆ-ն շարունակում է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

21:49 02.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-ն շարունակում է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Միացյալ Նահանգները դեռևս չի հրաժարվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի իր դերից, սակայն իրավիճակը կփոխվի, եթե հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չլինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Մեր դիրքորոշումն այս պահին մնում է նույնը։ Սակայն, եթե առաջընթաց չլինի, դա կփոխվի։ Եվ այդ փոփոխությունը կվերաբերի մեր գործողություններին որպես միջնորդ։ Սակայն մենք […] ...

Շտուտգարտում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան վիրավորներ

21:38 02.05.2025

Շտուտգարտում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան վիրավորներ

Շտուտգարտի կենտրոնում մեքենան մխրճվել է տրամվայի կանգառի մոտ գտնվող հետիոտնային անցման վրա գտնվող հետիոտների խմբի մեջ։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Այս մասին X-ում հայտնել է  քաղաքային ոստիկանությունը։ «Մենք տեղում ենք և կտեղեկացնենք, հենց որ նոր տեղեկություններ լինեն», – նշել են իրավապահ մարմինները։ DPA գործակալության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն վեց մարդ։ Սև Mercedes մակնիշի մեքենայի […] ...

Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումը

21:27 02.05.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը ՆԳ նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է, ինչը պարբերաբար փաստվում է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերը մի քանի անգամ գերազանցող խմբաքանակների հայտնաբերումներով։ Հերթական բացահայտումը, այս դեպքում՝ թմրամիջոցների մաքսանենգության, արձանագրվել է մայիսի 1-ին։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող […] ...

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:14 02.05.2025

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանավանի թիվ 1 դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 231 մլն դրամ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP