ՀՀ պաշտպանության նախարարը զգուշացրել է Ադրբեջանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+32.09 oC

ՀՀ պաշտպանության նախարարը զգուշացրել է Ադրբեջանին

21:01 23.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել EADaily-ին: Հարցազրույցում նախարարը խոսել է Հայաստանի պաշտպանական ոլորտի խնդիրների, Կործանիչ ավիացիայի զարգացման ծրագրերի, ինչպես նաև Արցախի հարցում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության աճի մասին:

Իբրև Հայաստանի անվտանգության ապահովման համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ՝ նա նշել է, որ իր համար առաջնահերթ խնդիր է ԼՂ խնդրի կարգավորման համար բարենպաստ ռազմական իրավիճակի ստեղծումը: Նա շեշտել է, որ կարելի է հակասություն տեսնել «խաղաղություն» և «ռազմական իրավիճակ» հասկացությունների միջև, սակայն, ինչպես ասում էին սառը պատերազմի տարիներին, «հրթիռները ստեղծվում են ոչ թե պատերազմի, այլ` խաղաղության համար»:

«ՀՀ-ն Արցախի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է: Սրանից ելնելով՝ մեր զինված ուժերը արտաքին նախաձեռնողական քաղաքականության հետ համատեղ կոչված են՝  ԼՂ խնդրի կարգավորման պրոցեսում բանակցային պայմաններ ապահովել: Հաշվի առնելով Ադրբեջանի բացահայտ ռազմական հռետորաբանությունը և ուժի կիրառման միջոցով խնդրի լուծման հնարավորության մասին մշտական հայտարարությունները` Հայաստանի զինված ուժերը պարտավոր են մշտական սթափեցնող ներգործություն ունենալ հակառակորդի վրա և աջակցել Արցախի պաշտպանության բանակին՝ հակառակորդի կողմից ագրեսիան զսպելու համար: Հայաստանի կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում: Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվելու է համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016 ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է եւ չդիմանալ հակառակորդին շեշտակի եւ լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանը նաև մեկնաբանել է Ադրբեջանի կողմից ժամանակակից սպառազինությունների ձեռք բերման հարցը՝ ասելով, որ «ցանկացած սպառազինությանը հակազդելու միջոցներ կան, եւ հայկական կողմը ձեռքերը ծալած նստած չէ»:

«Մեզ անհանգստացնում են այդ սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները: Հայաստանի դաշնակից եւ գործընկեր պետությունները սպառազինություններ են վաճառում երկրին, որը տարածքային նկրտումներ ունի ոչ միայն մեր պետության առանձին հատվածների, այլեւ` մայրաքաղաքի հանդեպ: Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները պետք է ձեռնպահ մնան Ադրբեջանին հարձակողական որոշ սպառազինությունների վաճառքից: Ի վերջո, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պետք նախ խախտել կողմերի միջեւ գոյություն ունեցող ռազմական բալանսը, իսկ հետո փորձել վերականգնել այն»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

12:40 23.07.2025

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

12:30 23.07.2025

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության […] ...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր

12:27 23.07.2025

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր

Միացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր: Այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։ «Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած […] ...

Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին․ Փաշինյան

12:17 23.07.2025

Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս […] ...

Աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը  Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցել

12:05 23.07.2025

Աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցել

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։ Վրաստանի ՆԳ փոխնախարարներ Գիորգի Բութխուզիի և Ալեքսանդրե Դարախվելիձեի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանն ու ՆԳ նախարարության պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գիորգի Արսոշվիլին մանրամասն ծանոթացրել է կենտրոնի հիմնական […] ...

SHANTNEWS

12:00 23.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP