Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+35.09 oC

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

09:50 23.07.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։

Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։

«Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք Իրաքում նավթային ընկերությունների, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների վրա վերջերս կատարված հարձակումները», – գրել է Ռուբիոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը

16:03 23.07.2025

Դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը

Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Վերաքննիչ բողոք է ներկայացվել, բողոքը վարույթ է ընդունվել»,- նշեցին ՀՀ դատախազությունից։ Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հայտնել էր, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Մհեր Ենոքյանն […] ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» 10 հոգով հաղթել է Ջիբրալթարի չեմպիոնին․ ՉԼ

15:51 23.07.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» 10 հոգով հաղթել է Ջիբրալթարի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսին»։ Սերբիայի չեմպիոնը 41-րդ րոպեին պաշտպան Սոլ Յոն Վուի հեռացումից հետո խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Հայ ֆուտբոլիստը նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում։ […] ...

Երևանի քրեական ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

15:42 23.07.2025

Երևանի քրեական ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

Մեքենայից գողություն կատարելու վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր ապրիլի 23-ին: Քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Մազդա» մակնիշի մեքենայի կողային հայելու ապակին: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել […] ...

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որ պատժամիջոցներ է սահմանել անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

15:33 23.07.2025

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որ պատժամիջոցներ է սահմանել անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է սահմանել 20 ֆիզիկական և հինգ իրավաբանական անձանց նկատմամբ՝ որպես աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմի մաս, որն ուղղված է անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր անօրինական միգրացիայի դեմ ուղղված առաջին պատժամիջոցները կիրառվեցին ավազակախմբերի առաջնորդների, մարդկանց անօրինական տեղափոխման հիմնական կազմակերպիչների և այդ նպատակով կիրառվող սարքավորումների մատակարարների նկատմամբ», – ասվում […] ...

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Խանջյան փողոցում

15:20 23.07.2025

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Խանջյան փողոցում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի: Նա հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների […] ...

Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել

15:10 23.07.2025

Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ անդրադառնալով իր և Աննա Հակոբյանի չամուսնանալու պատճառներին: ...

BACK_TO_TOP