Եթե Փաշինյանը որոշի, որ այս բաժակն է լինելու քաղաքապետ, բաժակը քաղաքապետ կդառնա. քաղաքագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+33.09 oC

Եթե Փաշինյանը որոշի, որ այս բաժակն է լինելու քաղաքապետ, բաժակը քաղաքապետ կդառնա. քաղաքագետ

17:48 23.07.2018

Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանից, թե ինչքանո՞վ են վտանգավոր տարաձայնությունները, որոնք նկատելի են նոր կառավարությունում, և հնարավո՞ր է, որ վատ թեկնածու ունենալու պարագայում նոր իշխանությունը ձախողի Երևանի քաղաքապետի պաշտոնը ևս ունենալու ծրագիրը:

«Եթե լիդերը ընտրվի ներկայիս իշխանությունից,  եթե իշխանությունը իր անունից նշանակի լիդերին, ասենք այս բաժակին, ապա այս բաժակը կդառնա Երևանի քաղաքապետ: Ես չեմ կարծում, որ հիմա կա հնարավորություն՝ հաղթել նոր իշխանությանը ընտրական դաշտում: Հատկապես՝ Երևանում:  Մեկ այլ տեղի պարագայում դեռ կարող էինք խոսել»,-ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետն ամենևին այն կարծիքին չէ, որ կարող է հաղթել այն թեկնածուն, որը չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը:

«Այն, որ նոր թիմի մեջ տարաձայնություններ կառաջանան, իհարկե կլինեն: Ես այդ մասին 1000 անգամ ասել եմ լրագրողներին, երբ խոսել եմ Հանրապետական կուսակցության մասին: Այն դեպքում, երբ քաղաքական կուսակցություններից մեկը որոշում է ամեն բան, իսկ մյուսներն ունեն իրենք իրենց խոսելու հնարավորություն, չեն կարող այդ ուժի մեջ հակասություններ չառաջանալ: Տարաձայնությունները չեն կարող չլինեն: Տարաձայնությունները դեռ կսրվեն: Արդեն իսկ նկատելի է՝ այն, ինչ ասում է Փաշինյանը, կամ այն, ինչն ասում են իր թիմի անդամները: Նրա թիմի տարբեր անդամներ տարբեր բաներ են ասում»,- հավելել է Իսկանդարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

12:40 23.07.2025

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

12:30 23.07.2025

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության […] ...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր

12:27 23.07.2025

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր

Միացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր: Այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։ «Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած […] ...

Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին․ Փաշինյան

12:17 23.07.2025

Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս […] ...

Աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը  Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցել

12:05 23.07.2025

Աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցել

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։ Վրաստանի ՆԳ փոխնախարարներ Գիորգի Բութխուզիի և Ալեքսանդրե Դարախվելիձեի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանն ու ՆԳ նախարարության պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գիորգի Արսոշվիլին մանրամասն ծանոթացրել է կենտրոնի հիմնական […] ...

SHANTNEWS

12:00 23.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP