Երեք օրում 313 կանչ Գյումրիի շտապ բուժօգնության կայանում, և մոտ 60 հոսպիտալացում «Գյումրի» ԲԿ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

Երեք օրում 313 կանչ Գյումրիի շտապ բուժօգնության կայանում, և մոտ 60 հոսպիտալացում «Գյումրի» ԲԿ-ում

19:59 10.01.2022

Գյումրիի շտապօգնության կայանում տոնական օրերին կանչերի զգալի մասը գրանցվել է հենց դեկտեմբերի 31-ին։ Ոչ աշխատանքային տոնական օրերը շտապ բուժօգնության կայանի համար միշտ աշխատանքային են։ Երեք օրում՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը, գրանցվել է նույնքան կանչ, որքան մեկ ամսում: Կանչերի նման թիվը կայանում արտառոց չեն համարում։ Գյումրիի շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է՝  նախորդ ամիսների համեմատ՝ էական փոփոխություն չի եղել՝ օրական 90-110 կանչ։

«313 կանչ է եղել դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը, մոտ 50-60 հիվանդ հոսպիտալացվել է «Գյումրի» ԲԿ, նաև COVID-ի 1-2 դեպք է հաստատվել, որոնք էլ տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ»,- ասում է Արթուր Մանուկյանը։

Չնայած երեք օրում մեծ թվով կանչերին, սննդային և ալկոհոլային թունավորման դեպքեր չեն գրանցվել։ Կանչերի մեծ մասը վերաբերել է սուր շնչառական վիրուսների սրացման հետևանքով քաղաքացիների մոտ առաջ եկած բարձր ջերմության դեպքերին, սիրտ-անոթային հիվանդությունների սեզոնային սրացմանը։

«Գյումրի» ԲԿ-ում տոն օրերին ծանրաբեռնվածությունը մոտ 30 տոկոս է կազմել։ Այստեղ նույնպես աշխատանքը հերթապահության ռեժիմով է եղել։ Հունվարի 3-ից հիվանդների հոսքը հիվանդանոց նորից ավելացել է։

«Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ տոնական՝ ոչ աշխատանքային օրերին այրվածքներով, մարմնական վնասվածքներով հիվանդներ չեն դիմել։

«Ընթացիկ բոլոր դեպքերը սուր վիճակներն են, նաև խրոնիկ հիվանդությունների սրացումները։ Այս պահին ամենածանրաբեռնվածը համարվում է թերապևտիկ բաժանմունքը, որտեղ հիմնականում թոքաբորբով կամ կասկածելի դեպքերով հիվանդներն են»,- ասել է «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրենը։

Նոր տարվա առաջին շաբաթն, ընդհանուր առմամբ, շտապօգնության կայանի և «Գյումրի» ԲԿ-ի  բուժանձնակազմերի համար անհետաձգելի դեպքերով չի առանձնացել։ Հերթապահությունները համեմատաբար հանգիստ են անցել, վերադարձը բնականոն ռեժիմին սկսվել է հունվարի 3-ից, և այժմ ունեն 70 տոկոս ծանրաբեռնվածություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

17:50 06.08.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել […] ...

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

17:42 06.08.2025

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։ 26-ամյա Ամոյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ ըմբիշ Ալբին Օլոֆսոնին։ Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։ Հայաստանից մրցաշարին մասնակցել են նաև Մանվել Խաչատրյանը (60 […] ...

Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:35 06.08.2025

Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին , Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի […] ...

Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

17:25 06.08.2025

Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...

«Ռեալը» նոր  «9» համար կունենա

17:17 06.08.2025

«Ռեալը» նոր «9» համար կունենա

Մադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներ

17:00 06.08.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներ

Օգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ […] ...

BACK_TO_TOP