10:08 24.07.2018
Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկացի նախկին դիվանագետները տարբեր կերպ են գնահատել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Ցանկացած նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ վերջնական մոտեցումները շտկելու համար», – ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն հիշեցնում է՝ բանակցություններում ղարաբաղյան կողմի ներգրավման մասին Երևանի մոտեցումը նոր չէ: Դեռևս Քավանոյի համանախագահության տարիներին միջնորդները հանդիպումներ էին անցկացնում նաև Ստեփանակերտում:
«Զարմացած չեմ, որ բարձրացնում է այդ հարցը, չգիտեմ՝ դա ինչի կբերի, սակայն, արմատական փոփոխություններ չէի սպասի»,-ասել է Քավանոն:
Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթն ընդհանրապես ղարաբաղյան կարգավորումը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքի շրջանակներում. «Իմ համոզմամբ՝ էթնիկ հայկական բնակչության կարիքները կարելի է ապահովել այդ տարածքն Ադրբեջանի կազմում ճանաչելով»:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հերբսթը բացասական է գնահատում. «Վարչապետն օգտագործեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը որպես գործիք՝ իր աջակցությունն ավելացնելու նպատակով»:
Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչն այլ կարծիքի է: Առաջին հերթին անհրաժեշտ է բացառել խնդրի ռազմական լուծումը, և այդ ուղղությամբ բոլոր քայլերը դրական են, նշում է նա. «Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է առաջին հերթին մտահոգվել հակամարտության շրջանում զենքերի ավելացման, ռազմական հռետորաբանությամբ, որն առաջին հերթին հնչում է Ադրբեջանից, սակայն, երբեմն նաև Հայաստանից: Անհրաժեշտ է ամեն կերպ բացառել չնախատեսված հետևանքներով հնարավոր բախումները»:
Ռիչարդ Կազլարիչի կարծիքով՝ այս պայմաններում դրական է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան ղարաբաղյան խնդրի շուրջ տարաձայնություններ չունեն և համամիտ են խաղաղության պահպանման հետ:
Այդ կարծիքը կիսում է նաև դեսպան Քավանոն, ում համոզմամբ՝ ղարաբաղյան խնդիրն այն եզակի հարցերից է, որոնց շուրջ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կարող են համագործակցել: Միևնույն ժամանակ, դեսպան Քավանոյի խոսքով, Թրամփ-Պուտին հանդիպման շուրջ ստեղծված տարաձայնությունների պայմաններում կարելի է դրական համարել, որ ղարաբաղյան խնդիրը չի գտնվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների օրակարգում:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...