13:27 24.07.2018
Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի կողմից կազմակերպվել է լրագրողների շրջայց Արցախի շփման գիծ և զորամասերի մշտական տեղակայման վայրեր: Լրագրողները ծանոթացել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել մարտական հերթապահության կրման ընթացքով և տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությամբ:
Շրջայցի երկրորդ օրը՝ հուլիսի 24-ին, ՊԲ շտաբում տեղի է ունեցել ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2018թ. առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Հրամանատարը նախ համառոտ անդրադարձ է կատարել տարածաշրջանի ռազմաքաղաքական մարտահրավերներին, այնուհետև ներկայացրել ընթացիկ տարվա կիսամյակի արդյունքում արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները:
Մնացականյանը ներկայացրել է Արցախի շփման գոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը, առաջնային գծում նկատվող հակառակորդի տեղաշարժերին ու կուտակումներին հակազդելու ուղղությամբ պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվող քայլերը, կատարված ու դեռևս ընթացքի մեջ գտնող ինժեներա-ամրաշինական աշխատանքների համալիրը:
Հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մոտ ապագայում պատերազմի վերսկսման հավանականությանը, բանակի նյութատեխնիկական ապահովմանը, նոր սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերմանը, առաջնագծում տեսադիտարկման սարքերի ներդրման արդյունավետությանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2126656427366716&id=373037329395310
Մնացականյանի խոսքերով՝ հիմա առաջնագծում հանգիստ է, բայց լարվածության աճի միտումներ կան։ «Նման հանգիստ իրավիճակ չի եղել, հնարավոր է սակայն լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին»,- նշել է բանակի հրամանատարը։
Բանակի հրամանատարը նաև նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ֆիզիկապես պատրաստ են բանակային ծառայությանն ու երջանիկ են, որ հենց Արցախ են զորակոչվել։ Արցախում են ծառայել նաև իր՝ Լևոն Մնացականյանի, Արցախի նախագահի ու Ազգային անվտանգության նախկին պետի որդիները, հիմա էլ ծառայում են այլ պաշտոնյաների որդիներ։
12:40 23.07.2025
ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներինՍտոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...
12:30 23.07.2025
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանումՍամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության […] ...
12:27 23.07.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևերՄիացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր: Այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։ «Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած […] ...
12:17 23.07.2025
Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս […] ...
12:05 23.07.2025
Աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցելՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։ Վրաստանի ՆԳ փոխնախարարներ Գիորգի Բութխուզիի և Ալեքսանդրե Դարախվելիձեի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանն ու ՆԳ նախարարության պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գիորգի Արսոշվիլին մանրամասն ծանոթացրել է կենտրոնի հիմնական […] ...