Չեռնոբիլում եզակի թռչուններ են հայտնվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+26.09 oC

Չեռնոբիլում եզակի թռչուններ են հայտնվել

16:25 23.01.2022

Չեռնոբիլի վթարային գոտին իդեալական «ապաստան» է դարձել անհետացման եզրին գտնվող  բծավոր արծիվների  համար,-տեղեկացնում է  Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի և բրիտանական Trust for Ornithology-ի հետազոտությունը, որը հրապարակվել է Restoration Ecology ամսագրում:

Նշվում է, որ 1986 թվականին Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած տեխնածին վթարից  հետո մեծ  քանակությամբ բծավոր արծիվներ ապաստանել են բարձր  ճառագայթման պատճառով դատարկված  գոտում։ Մարդկանց բացակայությունը դրական է ազդել էկոհամակարգի կյանքի վրա և ավելացել է թռչունների թիվը։

Վերջին 22 տարվա տվյալները ցույց են տվել, որ այդ տարածքում  առաջացել են բարձր խոնավության միջավայրեր, որոնք նախընտրելի են  գիշատիչ թռչունների համար:

1999 թվականից մինչև 2017 թվականը Չեռնոբիլի գոտում խոնավ տարածքներն ավելացել են 68%-ով, իսկ անտառները՝ 14%-ով:

2019 թվականին ուսումնասիրվող տարածքներում հայտնաբերվել է Մեծ բծավոր արծիվների 13 բազմացող զույգ։ Ի դեպ, Եվրոպայում այս թռչունները գտնվում են անհետացման վտանգի տակ, և մայրցամաքում մնացել է միայն 4500 բազմացող զույգ։


«Մեծ խայտաբղետ արծիվների  բնակության  վերականգնումը մեր ամենահետաքրքիր հայտնագործություններից մեկն է: Նշանակում է՝էկոհամակարգը  ինքնուրույն վերականգնվում է»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Թռչնաբանության բրիտանական հիմնադրամի անդամ  Ադհամ Էշթոն-Բաթը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 26.06.2025

SHANTNEWS

ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել

11:59 26.06.2025

ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) տեղեկություններ է ստացել այն մասին, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել ԱՄՆ ուժերի կողմից Իսլամական Հանրապետությունում գտնվող թիրախների վրա վերջերս հասցված հարվածների հետևանքով, ասվում է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի գրավոր հայտարարության մեջ։ «ԿՀՎ-ն կարող է հաստատել, որ կան հավաստի հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Թեհրանի միջուկային […] ...

Ուիթքոֆ. ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ քննարկել միջուկային ծրագիրը, բայց ոչ ուրանի հարստացումը

11:55 26.06.2025

Ուիթքոֆ. ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ քննարկել միջուկային ծրագիրը, բայց ոչ ուրանի հարստացումը

Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ քննարկել խաղաղ միջուկային ծրագիրը, սակայն կտրականապես դեմ է ուրանի հարստացմանը Իսլամական Հանրապետությունում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այժմ Իրանի հետ բանակցությունները կլինեն այն մասին, թե ինչպես վերակառուցենք Իրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը, որպեսզի այն ավելի լավը լինի և չներառի հարստացում», – ասել է նա չորեքշաբթի օրը CNBC-ին տված […] ...

Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը կլինի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ուղղակի շարունակությունը

11:50 26.06.2025

Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը կլինի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ուղղակի շարունակությունը

Հունիսի 26-27-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը նվիրված կլինի ԵՄ-ի արագացված ռազմականացման և մինչև 2030 թվականը Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստման, Կիևին զենքի մատակարարման՝ ռազմական գործողությունները շարունակելու նրա կարողությունը ապահովելու համար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի քննարկումներին։ Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ կենտրոնանալով ԱՄՆ-ի մասնակցությամբ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության, […] ...

Մակրոնը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունը Իրանում

11:45 26.06.2025

Մակրոնը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունը Իրանում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պետք է կարողանա անհապաղ վերսկսել իր գործունեությունը Իրանում։ «Անհրաժեշտ է, որ գործակալությունը կարողանա հնարավորինս շուտ վերսկսել իր առաքելությունը Իրանում», – գրել է Մակրոնը X-ում Ելիսեյան պալատում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո: Նախագահը վստահեցրել է, որ «Փարիզը աջակցում է ԱԷՄԳ-ին, որի […] ...

«Բորուսիան» և «Ֆլումինենսեն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

11:35 26.06.2025

«Բորուսիան» և «Ֆլումինենսեն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության F խմբի վերջին` երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթել է հարավկորեական «Ուլսանին»։ 36-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է ընկել Դանիել Սվենսոնը։ Խմբի մյուս խաղում հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունսը» և բրազիլական «Ֆլումինենսեն» գոլեր չեն խփել։ «Բորուսիան» 7 միավորով գրավել է առաջին տեղը, «Ֆլումինենսեն» 5 միավորով երկրորդն է, «Մամելոդի Սանդաունսը»` 4 միավորով երրորդը, «Ուլսանը» […] ...

BACK_TO_TOP