22:09 22.01.2022
Պետդեպարտամենտը չի հաստատել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի ընտանիքների մոտալուտ տարհանման մասին լուրերը՝ նշելով, որ երկրի քաղաքացիները չպետք է հույսը դնեն կառավարության կողմից հովանավորվող թռիչքների վրա, այլ օգտագործեն կոմերցիոն ավիաընկերություններ։
Նախօրեին CNN-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը Պետդեպարտամենտին խնդրել է թույլ տալ ոչ հիմնական անձնակազմին և նրանց ընտանիքներին հեռանալ: Այնուհետև FoxNews-ի լրագրողներից մեկը Twitter-ում գրել էր, որ վարչությունը հրամայել է տարհանումը սկսել երկուշաբթի։ Նրա խոսքով՝ այս տեղեկությունը հայտնել են պաշտոնյաները։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունում, այս կապակցությամբ դեռևս հայտարարելու ոչինչ չկա։ Նրանք նշել են, որ «ինչպես միշտ», իրենք իրականացնում են «անվտանգության իրավիճակի վատթարացման դեպքում արտակարգ իրավիճակների մանրակրկիտ պլանավորում»։
ՌԴ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ տարածաշրջանում լարվածությունը խթանում են ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքի այլ երկրներ, որոնք ավելացրել են Սև ծովում զորավարժությունների թիվը։ Ինչպես ավելի վաղ նշել էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՆԱՏՕ-ն ավելացնում է զենքի մատակարարումները Ուկրաինային, որտեղ ավելացել է արևմտյան հրահանգիչների թիվը։ Դիվանագետի խոսքով՝ դա կարող է ուկրաինական իշխանություններին հրահրել «ռազմական արկածախնդրության», որն ուղղակի սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Կիևը Դոնբաս է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը, նշել են գերատեսչությունում։ Մոսկվան կարծում է, որ Արևմուտքը փորձում է զորքերի խումբ ստեղծել Ռուսաստանի սահմանների մոտ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե ԱՄՆ պետդեպարտամենտը կարգադրել է հունվարի 24-ից սկսել Ուկրաինայում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումը: Նման պնդմամբ շաբաթ Twitter-ում հանդես է եկել Fox News հեռուստաալիքի լրագրող Լուկաս Թոմլինսոնը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին։
12:11 26.06.2025
Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ ԻտալիայումԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակչում կմրցեն Հայաստանը ներկայացնող Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը։ Հայ ըմբիշները կիսաեզրափակչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ Պապիկյանը 7-0 հաշվով առավելության է հասել Էլջան Հասանովի, իսկ Կոլոտյանը` 5-5 հաշվով Մուրազ Հուսեյնովի նկատմամբ։ Կոլոտյան – Պապիկյան եզրափակիչը կկայանա այսօր երեկոյան։ ...
11:59 26.06.2025
ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրելԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) տեղեկություններ է ստացել այն մասին, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել ԱՄՆ ուժերի կողմից Իսլամական Հանրապետությունում գտնվող թիրախների վրա վերջերս հասցված հարվածների հետևանքով, ասվում է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի գրավոր հայտարարության մեջ։ «ԿՀՎ-ն կարող է հաստատել, որ կան հավաստի հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Թեհրանի միջուկային […] ...
11:55 26.06.2025
Ուիթքոֆ. ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ քննարկել միջուկային ծրագիրը, բայց ոչ ուրանի հարստացումըՎաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ քննարկել խաղաղ միջուկային ծրագիրը, սակայն կտրականապես դեմ է ուրանի հարստացմանը Իսլամական Հանրապետությունում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այժմ Իրանի հետ բանակցությունները կլինեն այն մասին, թե ինչպես վերակառուցենք Իրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը, որպեսզի այն ավելի լավը լինի և չներառի հարստացում», – ասել է նա չորեքշաբթի օրը CNBC-ին տված […] ...
11:50 26.06.2025
Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը կլինի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ուղղակի շարունակությունըՀունիսի 26-27-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը նվիրված կլինի ԵՄ-ի արագացված ռազմականացման և մինչև 2030 թվականը Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստման, Կիևին զենքի մատակարարման՝ ռազմական գործողությունները շարունակելու նրա կարողությունը ապահովելու համար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի քննարկումներին։ Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ կենտրոնանալով ԱՄՆ-ի մասնակցությամբ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության, […] ...
11:45 26.06.2025
Մակրոնը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունը ԻրանումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պետք է կարողանա անհապաղ վերսկսել իր գործունեությունը Իրանում։ «Անհրաժեշտ է, որ գործակալությունը կարողանա հնարավորինս շուտ վերսկսել իր առաքելությունը Իրանում», – գրել է Մակրոնը X-ում Ելիսեյան պալատում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո: Նախագահը վստահեցրել է, որ «Փարիզը աջակցում է ԱԷՄԳ-ին, որի […] ...