Հասարակությունը լավ տեսնում է՝ ում ասածի հետևում կա միտք, ում ասածի հետևում՝ օդ. Դավիթ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+32.09 oC

Հասարակությունը լավ տեսնում է՝ ում ասածի հետևում կա միտք, ում ասածի հետևում՝ օդ. Դավիթ Հարությունյան

16:52 24.07.2018

Խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ կողմ է ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկին, այն է՝ ընտրապայքարի մասնակից ուժերը պետք է ներկայացնեն իրենց կառավարության կազմը:

«Պարզ պատկերացնենք, որ իրավունքի մեջ կան կոշտ և փափուկ նորմեր: Նախընտրական ծրագիրը, որ կուսակցությունը ներկայացնում է, ունե՞նք կոշտ պահանջ, որ դա հենց վաղը ընտրություններում հաղթելով պիտի կատարվի. չկա, բայց դա քաղաքական պահանջ է: Կամ կառավարության ծրագիրը որ բերում են՝ բոլոր կետերին հետևելո՞ւ են»,- հարց ուղղեց նա:

Հարությունյանը նշեց՝ երբ ասում է՝ կառավարությունը պետք է կատարի իր ծրագրում գրվածը, իրեն մեղադրում են, որ պոպուլիզմով է զբաղված: Նա ընդգծեց՝ ընտրական գործընթացներում անհրաժեշտ մի շարք նորմեր չեն կարող օրենքի կոշտ մակարդակի նորմեր լինել:

«Մենք չունենք ամրագրված, որ կուսակցությունները պետք է նախընտրական ծրագիր ներկայացնեն. ունեցել ենք անգամ ընտրություններ, որ կուսակցությունները չեն ունեցել ծրագիր: Մեր խնդիրն է՝ խթանել նոր քաղաքական մշակույթ: Կոշտ նորմ չդառնալով՝ սա կարող էր լինել խթանիչ նորմ: Եթե տեսնեմ՝ այսինչ ուժը գնում է իր կառավարության կազմով, իմ կուսակցությունն էլ կուզի գնալ այդ ձևաչափով»,- նշեց Հարությունյանը:

Նա ասաց, որ ինքը շոուից չի վախենում, ապա հավելեց, որ անկախ նրանից՝ ներկայացված կլինե՞ն կառավարության անդամների թեկնածուները, թե՞ ոչ, շոուն կա, բայց դա, ցավոք, քաղաքական տարրերից մեկն է. չկա երկիր, որտեղ քաղաքականությունը շոուով չի ուղեկցվում: Այս դեպքում, ըստ Հարությունյանի, շոուն պարզապես կդառնա մի քիչ մասնագիտական:

ՀՀԿ ներկայացուցիչը համոզմունք հայտնեց՝ եթե անգամ շոու լինի, 10 րոպեի ընթացքում «շոումենի փետուրները չեն մնա»:

«Մենք թերագնահատում ենք հասարակությանը, նա լավ տեսնում է՝ ում ասածի հետևում կա միտք, ում ասածի հետևում՝ օդ»,- ասաց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

12:40 23.07.2025

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

12:30 23.07.2025

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության […] ...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր

12:27 23.07.2025

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր

Միացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր: Այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։ «Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած […] ...

Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին․ Փաշինյան

12:17 23.07.2025

Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս […] ...

Աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը  Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցել

12:05 23.07.2025

Աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցել

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։ Վրաստանի ՆԳ փոխնախարարներ Գիորգի Բութխուզիի և Ալեքսանդրե Դարախվելիձեի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանն ու ՆԳ նախարարության պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գիորգի Արսոշվիլին մանրամասն ծանոթացրել է կենտրոնի հիմնական […] ...

SHANTNEWS

12:00 23.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP