10:43 28.01.2022
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձը Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի և հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ․
«Հայոց բանակի հարգարժա´ն գեներալներ, սպաներ, սիրելի զինվորներ
30-ամյա անկախ պետականության կերտմանը զուգահեռ է կազմավորվել Հայոց բանակը, որն իր ձևավորման օրվանից անցել է փառավոր մարտական ուղի՝ թրծված բազում հաղթանակներով և, ցավոք, անդառնալի կորուստներով։
Հայոց բանակը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման և հայկականության պահպանման հիմնաքարն է, մեր լինելիության անվերապահ երաշխավորը։
Ձեր նվիրումն ու անբասիր ծառայությունը մեր խաղաղ առօրյայի հիմքն ու անփոխարինելի բաղադրիչն են: Տասնամյակներով դուք իրականացրել եք կարևորագույն առաքելություն, ինչի շնորհիվ մեր պետականությունը հնարավորություն է ունեցել համակողմանիորեն զարգանալ, գրանցել բազմաթիվ ու բազմապիսի հաջողություններ ու ձեռքբերումներ։
Այսօր էլ, երբ աշխարհը կանգնած է խաղաղությանը սպառնացող նոր մարտահրավերներին դիմակայելու լրջագույն խնդիրների առջև, հայոց բանակը պատվով է կատարում իր առաքելությունը։
Վստահ ենք՝ Աստծո կամոք և մեր պատմական երաշխավորված հեռանկարի տեսլականով ներշնչված` դուք ձեր պարտքը միշտ կկատարեք անթերի: Համոզված ենք, որ մեր ապագան լուսավոր է, և ոչ մի մարտահրավեր չի կարող խաթարել մեր անխախտ երթը պատմության քառուղիներով:
Անցած շուրջ երեք տասնամյակում ձեր շատ մարտընկերներ, մեր որդիները, եղբայրները իրենց կյանքը նվիրաբերեցին հենց դրա համար, և ձեր անգնահատելի վաստակը հենց նրանց հիշատակը վառ պահելու ամենաօրինակելի ու ամենավեհ արարքն է, ինչով և դուք իմաստավորում եք նրանց նվիրումը, շարունակում նրանց սուրբ գործը, որ կոչվում է հայրենիքի պաշտպանություն։
Խոնարհվում ենք այն նվիրյալների առջև, ովքեր իրենց կյանքի գնով են վճարել խաղաղության համար, ովքեր այս պահին աչալուրջ կանգնած են սահմանին, և ովքեր կարոտի անսպառ զգացումով սպասում են իրենց որդիների վերադարձին:
Շնորհավո´ր տոնդ, հայրենիքի´ պաշտպան։
Շնորհավո´ր տոնդ, Հայո´ց բանակ»:
21:31 22.08.2025
Հայտնի են Ավանեսյանի և Խաչանովի առաջին մրցակիցները US Open-ում14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ21:12 22.08.2025
Բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ առցանց ենՇրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող մի շարք պետական ծառայություններ հասանելի են մեկ միասնական հարթակում:Այս մասին հայտնել են ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այլևս կարիք չկա այցելել որևէ պետական հիմնարկ՝ հայտեր ներկայացնելու կամ թույլտվություններ ստանալու համար։ Հարթակում առկա են հետևյալ ծառայությունները․ Սիրողական ձկնորսության թույլտվություն, Ջրօգտագործման թույլտվություն, Վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցում (կազմակերպությունների համար), Սահմանային թույլատրելի արտանետումների(ՍԹԱ) թույլտվություն, Այլ բնապահպանական […] ...
21:02 22.08.2025
Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր. Մ20 ԱԱՄինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով հաղթել է հույն մրցակցին և դուրս եկել եզրափակիչ: ...
20:53 22.08.2025
Գևորգ Պապոյանը և ՄԱԿ պաշտոնյան քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարներըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլան և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Շնորհավորելով Շեյխա Ալ Նոյիսին UNWTO-ի գլխավոր […] ...
20:45 22.08.2025
Սալահի կարծիքով՝ Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր հավակնորդը «Լիվերպուլը» չէ«Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը կարծում է, որ Լոնդոնի «Արսենալն» այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր հավակնորդն է: Այս մասին հաղորդում է ESPN-ը։ «Նրանք այս մրցաշրջանում հիանալի են։ Կարծում եմ՝ «Արսենալն» այս պահին ֆավորիտն է, քանի որ ունի ֆուտբոլիստներ, որոնք հինգ տարի միասին են խաղում։ Չեմ կարող ասել, թե նրանց հաջողություն եմ մաղթում։ Հուսով […] ...
20:35 22.08.2025
Անվճար բուժօգնության իրավունք ունեցող անձանցից ապօրինի գումարներ պահանջած՝ Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբույժի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրու բժշկական կենտրոն ՓԲ ընկերության վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ա. Ն.-ն իր մասնագիտական պարտականությունը կատարելու համար մի շարք, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր չափերով […] ...
20:27 22.08.2025
Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են մարզական ու կրթական բազմաբնույթ միջոցառումներՔրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել տարբեր ծրագրեր, որոնք միտված են ազատազրկված անձանց գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև առողջ և ակտիվ առօրյայի կազմակերպմանը: Այս մասին հայտնել են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կայացել է ծանրաձողի հրում պառկած վիճակում մարզական միջոցառումը, որին մասնակցել է շուրջ 30 դատապարտյալ: Թեժ մրցապայքարում երրորդ հորիզոնականն է գրավել Ա. Տ.-ն՝ […] ...