Այսօր, առավել քան երբևէ, մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք նախ և առաջ մեր բանակի հզորացմանը․ Ջրային կոմիտեի նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Այսօր, առավել քան երբևէ, մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք նախ և առաջ մեր բանակի հզորացմանը․ Ջրային կոմիտեի նախագահ

13:46 28.01.2022

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի ուղերձը Հայկական բանակի օրվա հոբելյանի կապակցությամբ․

«Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ։
Հայոց բանակը մեր անկախ պետականության կարևորագույն ձեռքբերումն է, որի կայացման ճանապարհին հայ զինվորն ու արժանավոր սպան իրենց ուժեղ կամքով, հայրենասիրությամբ, խիզախությամբ ու անձնազոհությամբ մշտապես հաստատել են հայ ժողովրդի ներկայի և ապագայի հանդեպ ունեցած պատասխանատվության բարձր գիտակցումը։

Այսօր էլ, երբ բոլորիս մտքում թարմ է անդառնալի կորստի հիշողությունը, իսկ սրտում դեռ վերքը սպիացած չէ, մեր բանակը փորձում է մեջքն ուղղել ու առաջ շարժվել` հանուն հայրենիքի փրկության անձնվիրաբար զոհված հայորդիների վառ հիշատակի։

Այսօր, առավել քան երբևէ, մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք նախ և առաջ մեր բանակի հզորացմանը, լինենք մեր բանակի կողքին:
Ուզում եմ խոնարհումս հայտնել բոլոր մեր հերոսներին և նրանց հարազատներին։
Կրկին շնորհավորելով Բանակի օրվա առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ զինված ուժերի հզորացման, մարտունակության բարձրացման բոլոր ձեռնարկումներում, մաղթում եմ խաղաղ երկինք մեր զինվորների գլխավերևում:

Հավերժ փա՜ռք մեր բանակին, փա՜ռք մեր զինվորին և սպային, հավերժ հիշատակ՝ հանուն մեր հայրենիքի և մեր բանակի համար ընկած բոլոր հայորդիներին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

18:33 09.06.2025

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

18:24 09.06.2025

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

Հունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ

18:16 09.06.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

18:07 09.06.2025

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

BACK_TO_TOP