Այս շաբաթ Մարտակերտի և Մարտունու շրջաններից հայտնաբերվել և վնասազերծվել է գնդիկաբեկորային 1 ավիառումբ, 2 հրթիռ և 1 արկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+27.09 oC

Այս շաբաթ Մարտակերտի և Մարտունու շրջաններից հայտնաբերվել և վնասազերծվել է գնդիկաբեկորային 1 ավիառումբ, 2 հրթիռ և 1 արկ

15:57 31.01.2022

2022 թվականի հունվարի 24-30-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 683 զանգ:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 7 ելք, որից 3-ը տրանսպորտային միջոցներում, 3-ը աղբանոցներում և 1-ը էլեկտրալարերի կարճ միացման պատճառով: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Տուժածներ չկան:
Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները: Փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք:

Արցախի օկուպացված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից, հայտնաբերվել և տարհանվել է երկու աճյուն:
Որոտանում հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, Շուշիում ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել Ադրբեջանական կողմը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ այս շաբաթ Մարտակերտի և Մարտունու շրջաններից հայտնաբերվել և վնասազերծվել է գնդիկաբեկորային 1 ավիառումբ, 2 հրթիռ և 1 արկ:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 25, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 2 բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 8 կանչերի:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ առցանց են

21:12 22.08.2025

Բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ առցանց են

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող մի շարք պետական ծառայություններ հասանելի են մեկ միասնական հարթակում:Այս մասին հայտնել են ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այլևս կարիք չկա այցելել որևէ պետական հիմնարկ՝ հայտեր ներկայացնելու կամ թույլտվություններ ստանալու համար։ Հարթակում առկա են հետևյալ ծառայությունները․ Սիրողական ձկնորսության թույլտվություն, Ջրօգտագործման թույլտվություն, Վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցում (կազմակերպությունների համար), Սահմանային թույլատրելի արտանետումների(ՍԹԱ) թույլտվություն, Այլ բնապահպանական […] ...

Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր. Մ20 ԱԱ

21:02 22.08.2025

Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր. Մ20 ԱԱ

Մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով հաղթել է հույն մրցակցին և դուրս եկել եզրափակիչ: ...

Գևորգ Պապոյանը և ՄԱԿ պաշտոնյան քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները

20:53 22.08.2025

Գևորգ Պապոյանը և ՄԱԿ պաշտոնյան քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլան և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Շնորհավորելով Շեյխա Ալ Նոյիսին UNWTO-ի գլխավոր […] ...

Սալահի կարծիքով՝ Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր հավակնորդը «Լիվերպուլը» չէ

20:45 22.08.2025

Սալահի կարծիքով՝ Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր հավակնորդը «Լիվերպուլը» չէ

«Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը կարծում է, որ Լոնդոնի «Արսենալն» այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր հավակնորդն է: Այս մասին հաղորդում է ESPN-ը։ «Նրանք այս մրցաշրջանում հիանալի են։ Կարծում եմ՝ «Արսենալն» այս պահին ֆավորիտն է, քանի որ ունի ֆուտբոլիստներ, որոնք հինգ տարի միասին են խաղում։ Չեմ կարող ասել, թե նրանց հաջողություն եմ մաղթում։ Հուսով […] ...

Անվճար բուժօգնության իրավունք ունեցող անձանցից ապօրինի գումարներ պահանջած՝ Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբույժի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

20:35 22.08.2025

Անվճար բուժօգնության իրավունք ունեցող անձանցից ապօրինի գումարներ պահանջած՝ Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբույժի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրու բժշկական կենտրոն ՓԲ ընկերության վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ա. Ն.-ն իր մասնագիտական պարտականությունը կատարելու համար մի շարք, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր չափերով […] ...

Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են մարզական ու կրթական բազմաբնույթ միջոցառումներ

20:27 22.08.2025

Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են մարզական ու կրթական բազմաբնույթ միջոցառումներ

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել տարբեր ծրագրեր, որոնք միտված են ազատազրկված անձանց գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև առողջ և ակտիվ առօրյայի կազմակերպմանը: Այս մասին հայտնել են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կայացել է ծանրաձողի հրում պառկած վիճակում մարզական միջոցառումը, որին մասնակցել է շուրջ 30 դատապարտյալ: Թեժ մրցապայքարում երրորդ հորիզոնականն է գրավել Ա. Տ.-ն՝ […] ...

BACK_TO_TOP