ՀՎԿԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ը համալրվել է բժշկական սարքերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀՎԿԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ը համալրվել է բժշկական սարքերով

19:33 31.01.2022

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում ձեռք բերված բժշկական սարքերի հանձնման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, EPIC ծրագրի ղեկավար Կարինե Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Շնորհակալություն այս նախագծի համար. մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները հնարավոր են հաղթել, եթե բոլորս համախմբված շարժվենք մեկ ուղղությամբ: Այս համավարակը ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը կենտրոնացրել է առողջապահական համակարգի վրա, մասնավորապես` ինչ ուղղություններով պետք է ամրապնդենք ոլորտը, որպեսզի կարողանանք մեր բնակչությանը, երկրի քաղաքացիներին պաշտպանել նման իրավիճակներում։ Այս նախագիծը կծառայի մեր համակարգի ամրապնդմանը թե՛ կանխարգելման, թե՛ բուժման առումով»,- ողջունելով ներկաներին` ընդգծել է Անահիտ Ավանեսյանը:

Վիկտոր Ռիխտերը շեշտել է նախաձեռնության կարևորությունը, հավելել, որ COVID-19-ի հետևանքով մարդկությունը բախվել է մի մեծ մարտահրավերի հետ, որն ազդում է տնտեսական, սոցիալական բոլոր ասպեկտների վրա, հատկապես տեսանելի է դրա բացասական ազդեցությունն առողջապահական համակարգերի վրա։

 

«Համավարակի տարածումն իր բացասական ազդեցությունն է թողնում բնակչության տնտեսական և սոցիալական կյանքի որակի վրա։ Այդ ազդեցությունը հատկապես զգում են բնակչության խոցելի խմբերը: Հուսով ենք, որ այս բժշկական սարքերը կօգնեն առաջնագծում գտնվող մասնագետների աշխատանքը թեթևացնելուն, ինչպես նաև ծառայություններն ավելի հասանելի դարձնելուն, այդ թվում` տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի համար»,- նշել է դեսպանը:

«Առողջապահական ոլորտում սոցիալ-տնտեսական անհավասարություններն արդեն իսկ զգալի էին մինչև համավարակի տարածումը, սակայն պետք է նշել, որ համավարակն ավելի է խորացրել առողջական, սոցիալական և տնտեսական անհավասարությունները, հատկապես բնակչության խոցելի խմբերի շրջանակում: Մենք հույս ունենք, որ այս նախաձեռնությունն իր նպատակին կծառայի, և ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել Գերմանիայի դեսպանատանը և ՀՀ առողջապահության նախարարությանը սերտ համագործակցելու համար»,- ասել է ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

10:20 09.06.2025

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:15 09.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

10:10 09.06.2025

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

Այսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

10:05 09.06.2025

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

Հունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...

Հրդեհ Ախուրյան գյուղում

10:00 09.06.2025

Հրդեհ Ախուրյան գյուղում

Հունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

BACK_TO_TOP