22:44 31.01.2022
Երևանի քաղաքապետարանում հունվարի 31-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, կարևորելով համայնքային ծառայության պատշաճ կազմակերպումը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ այսուհետ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության գործառույթներն անձամբ է համակարգելու:
«Երևան համայնքը, լինելով ամենամեծը ՀՀ-ում, բազում խնդիրների է բախվում կադրային քաղաքականության մեջ: Կարծում եմ, մենք պետք է լինենք առաջամարտիկ. մեր եղած խնդիրները բացահայտելով՝ ներկայացնենք օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան պատշաճ կազմակերպել համայնքային ծառայությունը»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել: Քաղաքապետարանի տարեկան ծրագրերով աշխատանքներ կտարվեն նաև ոռոգման ցանցում առկա խնդիրները լուծելու նպատակով: Ջուրը այդ տարածք հասցնելու նպատակով նախորդ տարի հիմնական ջրատարի 1.9 կմ խողովակաշար է փոխարինվել: Քաղաքապետը հանձնարարել է մնացած 377 մետրն էլ փոխարինել այս տարի, որպեսզի համայնքապատկան տարածքի ոռոգման խնդիրն ամողջությամբ լուծում ստանա:
«Մայրաքաղաքում մայթերի պատշաճ ձնամաքրումն ապահովելու նպատակով համայնքը նախատեսում է ձեռք բերել հատուկ տեխնիկա: Հարկ է նշել, որ մայթերի մաքրման գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Դեռևս 2009-ին Երևանի ավագանու ընդունած որոշման համաձայն՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկը և սալիկապատ հատվածքները:
Ձմռան ամիսներին հետիոտնի ու երթևեկության անվտանգությունն ապահովելու համար քաղաքում լուրջ խնդիրներ են առաջացնում նաև ամառային անվադողերով երթևեկող վարորդները: Քաղաքապետը հանձնարարել է տեղեկատվություն տրամադրել ԵԱՏՄ-ի շրջանակում ձեռք բերված պարտավորությունների մասին և ճշտել՝ օրենքում փոփոխություններ կատարվե՞լ են, թե ոչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ընթացիկ տարում ամբողջությամբ կարդիականացվի Հանրապետության հրապարակի շատրվանների կառավարման համակարգը: Հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ հնարավորին շուտ գործարկվի շատրվանային համալիրի երաժշտական ու լազերային շոուի համակարգը:
«Երևանի քաղաքապետարանը դիտարկում է Եվրոբոնդեր թողարկելու հնարավորությունը: Դրանք կարևոր դեր կունենան քաղաքի տնտեսական զարգացման համար: Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը զեկուցել է, որ խնդիրը լուծելու նպատակով հանդիպումներ են կայանում մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ էլեկտրոնային «Mulberry» համակարգի ներդրման առնչությամբ քաղաքապետի օգնական Սեյրան Մեջլումյանը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Աշխատակիցների վերապատրաստումից անմիջապես հետո քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ կկազմակերպվի նոր համակարգով:
Աշխատանքային խորհրդակցությանը տեղեկացվել է, որ Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը հունվարի 26-ի դրությամբ կազմում է 2 մլրդ 932 մլն. դրամ, կատարողականը՝ 113 %: Եկամուտների հաշվառման և գանձման վարչության բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանն էլ զեկուցել է, որ այն 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 160 մլն. դրամով:
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...
10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...
10:00 09.06.2025
Հրդեհ Ախուրյան գյուղումՀունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...