16:00 01.02.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Ուկրաինայի համագործակցությունը նոր ձևաչափ է ձեռք բերում։
«Մենք Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափ ենք ստեղծում Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի միջև»,- ասել է նա երեքշաբթի օրը` ելույթ ունենալով Գերագույն ռադայի հերթական նստաշրջանի բացմանը։
Ենթադրվում է, որ համապատասխան պայմանավորվածությունները կհամախմբվեն երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Բորիս Ջոնսոնի և Մատեուշ Մորավիեցկու Կիև այցի ընթացքում։
Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինային դիվանագիտական աջակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է 2014 թվականից ի վեր։ Միաժամանակ նա հավելել է, որ իր երկիրը «գնահատում է բոլորի աջակցությունը, բայց հույսը դնում է միայն իր վրա»։
Ռադայի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Կորնիենկոն լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի նոր միությունը չի ընկալվում որպես այլ դաշինքների այլընտրանք։
«Սա ինչ-որ բանի այլընտրանք չէ: Սա այլընտրանք չէ ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին, դա նույնիսկ այլընտրանք չէ մեկ այլ տարածաշրջանային կազմավորման՝ այսպես կոչված Տրիմորիային: Սա համագործակցության լրացուցիչ հնարավորություն է»,- ընդգծել է Կորնիենկոն:
Իր հերթին, չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է, որ երեք երկրների նոր դաշինքը արդյունավետ կլինի «ռուսական սպառնալիքին» դիմակայելու համար։
«Ես այս հարցում մեծ լավատես եմ, քանի որ հասկանում եմ, թե որքան կարևոր են այսօր նման ձևաչափերը։ Ե՛վ Ջոնսոնը, և՛ պարոն Մորավիեցկին, որոնց հետ մենք այսօր կհանդիպենք, անում են այն, ինչ պետք է անեն ազատ աշխարհի առաջնորդները՝ միավորվել և օգնել Ուկրաինային»,- ասել է Վերեշչուկը։
Նրա կարծիքով, նման ձևաչափերն ավելի արդյունավետ են։ «Ես չեմ ասում, որ դա ՆԱՏՕ-ի եռյակն է, այլ ասում եմ, որ այս դաշինքը կարող է լավ ազդեցություն ունենալ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով»,- հավելեց նախարարը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին երեք երկրների միջև փոխգործակցության նոր ձևաչափի ստեղծման մասին՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, սակայն մանրամասներ չհստակեցնելով։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսն առաջին անգամ նշել է փոխգործակցության այս տարբերակը՝ հունվարի 21-ին ելույթ ունենալով Ավստրալիայում։ Նրա խոսքերով՝ 2021 թվականի դեկտեմբերին Զելենսկու Լոնդոն կատարած այցի ընթացքում քննարկվել է Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Ուկրաինայի համագործակցությունը։
15:23 24.06.2025
ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս են եկլ փլեյ-օֆֆ: «Բոտաֆոգոն» վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով զիջեցիլ են մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ: […] ...
15:15 24.06.2025
Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...
15:07 24.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը խախտում են հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են հրադադարը, և ինքը դժգոհ է երկու երկրներից էլ, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփն ասաց, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են իր կողմից ժամեր առաջ հայտարարված հրադադարը, և որ ինքը դժգոհ է երկու երկրներից, մասնավորապես՝ Իսրայելից», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Reuters-ի […] ...
14:57 24.06.2025
Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համարՉինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...
14:50 24.06.2025
Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 25-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի, Սունդուկյան, Բաբայան, Հ. Հակոբյան, Կիևյան, Վաղարշյան փողոցների, Կոմիտասի և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...