ԱՀ ԱԱԾ-ն հորդորում է սոցցանցերում զերծ մնալ կասկածելի օգտատերերի հետ շփումներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+27.09 oC

ԱՀ ԱԱԾ-ն հորդորում է սոցցանցերում զերծ մնալ կասկածելի օգտատերերի հետ շփումներից

20:47 01.02.2022

2020 թվականի 44-օրյա պատերազմը աննկարագրելի արհավիրք էր Արցախի Հանրապետության քաղաքացիների համար, ու թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են, այդուհանդերձ Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից ու շարունակում է Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանն ահաբեկելուն, արցախցիների մեջ պլանավորված խուճապ ձևավորելուն և այն պահպանելուն ուղղված քայլերը:

Ինչպես հաղորդում է ԱՀ ԱԱԾ-ն, 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց ողջ ներուժն ուղղել են համացանցային հնարավորությունների կիրառմամբ կիբերհարձակումների ու արցախցիներին սոցիալական ցանցերում տարբեր դավադիր գործընթացների մեջ ներգրավելուն ուղղված գործողությունների կազմակերպմանն ու իրագործմանը:

 

Հատկանշական է, որ այդ մեթոդներն ու հնարքները պարբերաբար փոփոխվում, կատարելագործվում են: Սկզբում հայկական համացանցային տիրույթից պատճենվել են Ստեփանակերտի ու Արցախի Հանրապետության հանրաճանաչ այլ վայրերից տեսարաններ և ադրբեջաներեն տեքստերի ուղեկցությամբ վերահրապարակվել՝ այդ կերպ արցախցիների մոտ փորձելով ձևավորել անպաշտպանության զգացողություն և ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության տարածք ազատորեն ներթափանցելու տպավորություն: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդ տեսանյութերի կեղծ ու բեմականացված լինելը բացահայտելուց հետո կատարվել է հանրային գիտակցության վրա ներազդելու մեթոդի փոփոխություն և նորացում:

Ամենատարբեր միջոցներով շահագրգռելու և տարբեր պատճառաբանություններով համոզելու եղանակով սոցիալական ցանցերի արցախցի օգտատերերից ձեռք են բերվել Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակի, «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի և այլ վայրերի լուսանկարներ կամ նույն վայրերում կատարված տեսանկարահանման արդյունքներ և կրկին ադրբեջաներեն խոսակցության ուղեկցմամբ հրապարակվել: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդօրինակ դեպքերը բացահայտելուց և դրանց ծագման աղբյուրները մերկացնելուց հետո ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին վերափոխել են գործողությունների բնույթը: Այս անգամ որպես թիրախ սկսել են ընտրվել ոչ միայն քաղաքացիական անձինք, այլև զինծառայողները, որոնց հետ Ֆեյսբուք, Վկոնտակտե, Թելեգրամ և սոցիալական այլ ցանցերում բացված կեղծ ու գայթակղիչ էջերով տևական ժամանակ շփվելուց և կապ ձևավորելուց հետո ձեռք են բերվել անձնական տվյալներ՝ անձնագրի, զինվորական գրքույկի լուսանկարներ, վարել ինտիմ բնույթի ու անպարկեշտ արտահայտություններ պարունակող գրագրություն, ստացել մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որից հետո դրանք հրապարակելու սպառնալիքի գործադրմամբ մեր քաղաքացուն դարձրել սեփական պահանջները բավարարելու գործիք:

Անձնական տվյալների և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկությունների հրապարակման վտանգի ռիսկով շղթայված անձանցից հետագայում փորձ է արվել ստանալ Արցախի Հանրապետության տարբեր վայրերի լուսանկարներ, զորամասերի տեղակայման վայրերի, սպառազինության մեջ մտնող զենքի ու զինամթերքի տեսակի և քանակի վերաբերյալ տեղեկություններ:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար և յուրաքանչյուր նմանատիպ դեպք ի հայտ բերելու պահին ոչ միայն հանրությանը տրամադրել է անհրաժեշտ տեղեկություններ, այլև ներկայացրել հանրության գիտակցության և տրամադրությունների վրա ազդեցության ադրբեջանական ձեռագիրն ու հնարքները՝ դրանց տիրապետելու և հնարավոր դրսևորումներից պաշտպանվելու համար, այդուհանդերձ շարունակում են գտնվել անձինք, ովքեր դառնում են նման գործողությունների զոհ և միաժամանակ Արցախի ներքին անվտանգությանն ուղղված սպառնալիքների իրագործման գործիք:

Նմանատիպ դեպքերից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում զերծ մնալ կասկածելի օգտատերերի հետ շփումներից, անձնական բնույթի տեղեկություններ, լուսանկարներ կամ տեսանյութեր, Արցախի Հանրապետության անվտանգությանն առնչվող տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես իրազեկել մեզ: Ցուցաբերելով բարձր քաղաքացիական գիտակցություն և կարգապահություն՝ մենք ոչ միայն հակառակորդին կզրկենք արցախահայության նկատմամբ թշնամական գործողություններ ծավալելու հնարավորությունից, այլև կունենանք առավել պաշտպանված ու անվտանգ հասարակություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապարան համայնքում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է բազմաբնակարան շենքերից մեկի շքամուտք

21:40 22.08.2025

Ապարան համայնքում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է բազմաբնակարան շենքերից մեկի շքամուտք

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է բազմաբնակարան 18 շենքի 63 շքամուտք։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնի են Ավանեսյանի և Խաչանովի առաջին մրցակիցները US Open-ում

21:31 22.08.2025

Հայտնի են Ավանեսյանի և Խաչանովի առաջին մրցակիցները US Open-ում

Կայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարի` ԱՄՆ-ի բաց առաջնության վիճակահանությունը: Կանանց մենախաղում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը առաջին շրջանում կմրցի ռուս Անաստասիա Զախարովայի հետ: Տղամարդկանց մենախաղում աշխարհի 9-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդին: US Open-ը կմեկնարկի օգոստոսի 24-ին: ...

ՏԿԵ նախարարի հանձնարարականով, շինարարի միջոցներով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը, նորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը

21:22 22.08.2025

ՏԿԵ նախարարի հանձնարարականով, շինարարի միջոցներով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը, նորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով, շինարարի միջոցներով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը, նորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Աշխատանքային օրվա ընթացքում նախարարը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ տեղում հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին։ ...

Բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ առցանց են

21:12 22.08.2025

Բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ առցանց են

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող մի շարք պետական ծառայություններ հասանելի են մեկ միասնական հարթակում:Այս մասին հայտնել են ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այլևս կարիք չկա այցելել որևէ պետական հիմնարկ՝ հայտեր ներկայացնելու կամ թույլտվություններ ստանալու համար։ Հարթակում առկա են հետևյալ ծառայությունները․ Սիրողական ձկնորսության թույլտվություն, Ջրօգտագործման թույլտվություն, Վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցում (կազմակերպությունների համար), Սահմանային թույլատրելի արտանետումների(ՍԹԱ) թույլտվություն, Այլ բնապահպանական […] ...

Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր. Մ20 ԱԱ

21:02 22.08.2025

Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր. Մ20 ԱԱ

Մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով հաղթել է հույն մրցակցին և դուրս եկել եզրափակիչ: ...

Գևորգ Պապոյանը և ՄԱԿ պաշտոնյան քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները

20:53 22.08.2025

Գևորգ Պապոյանը և ՄԱԿ պաշտոնյան քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլան և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Շնորհավորելով Շեյխա Ալ Նոյիսին UNWTO-ի գլխավոր […] ...

BACK_TO_TOP