14:24 02.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևան քաղաքի 25-ամյա բնակչի մահվան հանգամանքները:
Ստացված ահազանգի համաձայն՝ երիտասարդի դիակը հայտնաբերվել է 2019թ. մայիսի 5-ին Սևանա լճի ափին գտնվող՝ չգործող հանգստյան գոտու քարե տնակի և պատի արանքում՝ ջրի մեջ: Դեպքի վայրի զննությամբ նշված քարե պատի վրա հայտնաբերվել է էլեկտրական հոսանքի կառավարման վահանակ:
Դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ տեխնիկական էլեկտրականությամբ էլեկտրահարվելու ֆոնի վրա:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 58-ամյա տղամարդը, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից երեք տարի ժամկետով վարձակալության պայմանագրով վարձակալած հանգստի գոտու տարածքում, պայմանագիրը խզելուց հետո, առանց ջրածածկ տարածքում շինություններ ունենալու, դրանց էլեկտրական սնուցման համար էլեկտրական հոսանք պահանջելու իրավունքի, իրականացրել է քարաշեն հանգստյան տնակների կառուցում, ինչպես նաև երկու հարկանի փայտաշեն տնակի տեղակայում, որն օգտագործման համար հանձնել է 25-ամյա երիտասարդին:
Պարզվել է նաև, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ նշված տարածքը սպասարկող աշխատակիցը, տեղեկացված լինելով, որ հիշյալ տարածքում գտնվող փայտաշեն տնակում էլեկտրականության հաղորդագծի միացումն իրականացվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտումներով, միջոցներ չի ձեռնարկել այն հոսանքազրկելու համար: Արդյունքում, 2019թ. մայիսի 5-ին 25-ամյա երիտասարդը, խափանված հոսանքը միացնելու համար վերոնշյալ քարաշեն տնակի պատի մոտ եղած վահանակի վրա աշխատանքներ կատարելիս, անզգուշությամբ էլեկտրահարվել և ընկնելով ջրի մեջ՝ մեխանիկական շնչահեղձությունից մահացել է։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 58-ամյա տղամարդուն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...