21:40 24.07.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 19.30-ի սահմաններում, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ օրակագրում Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցն էր, սակայն ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցը չի քննարկվելու:
«Խոսելու ենք առաջադրված թեկնածուների մասին, որովհետև հայտարարվել էր, որ բաց է, թեկնածուները կարող են առաջադրվել և ուղարկել իրենց հայտերը, բայց ընտրության հարցն այսօր չէ»,- ասել է Բաթոյանը:
Մատ 1 ժամ 30 րոպե ժամ տևած քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել գրասենյակից և հեռացել՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու:
Իսկ Աժ պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ քաղաքապետի հարցը, այնուամենայնիվ, նիստում քննարկվել է, ավելին, օրակարգում միայն այդ հարցն է եղել, բայց որոշում այդ հարցում դեռ չկա:
Հարցին՝ ովքե՞ր են թեկնածուները, Ալեն Սիմոնյանը պատասխանել է.
«Թեկնածուների անունները մամուլում շրջանառվում են: 4 թեկնածուի մասին է խոսքը»:
Անուններ հայտնել է ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, որը նշել է, որ թեկնածուների շարքում է նաև ինքը: Բացի այդ՝ նշել է նաև Ալեն Սիմոնյանի, դերասան Հայկ Մարությանի և Զարուհի Բաթոյանի անունները: Նիստի ընթացքում թեկնածուներից միայն երկուսն են ներկայացրել իրենց պատկերացումներն այն մասին, թե ինչ են անելու քաղաքապետ ընտրվելու դեպքում:
Ըստ Զարուհի Բաթոյանի՝ 4 թեկնածուների միջև ընտրությունը կկայանա հաջորդ նիստում, որը հավանաբար կլինի արտահերթ: Սակայն մինչև հուլիսի 27-ը այլ թեկանածուներ ևս կառաջադրվեն:
Ըստ ՔՊ անդամների՝ չի քնննարկվել հարցը, թե արդյոք հնարավոր է, որ հանդես գան «Ելք» դաշինքով:
08:15 23.07.2025
Հայտնի է Ֆինալիսիմայի հավանական օրը08:10 23.07.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած08:10 23.07.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՀուլիսի 23-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...
08:05 23.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։33-ին, մարվել՝ 00։54-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 23.07.2025
Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականումChampionat.com-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաև չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Առաջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Սպերցյանն էլ դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Դարպասապահ․ Եվգենի Ստավեր («Ռուբին»)։ Պաշտպաններ․ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նինո («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Ռիկարդու Մանգաշ («Սպարտակ»)։ Կիսապաշտպաններ․ […] ...
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...