15:14 03.02.2022
Փետրվարի 3-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Քննարկվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցը: Այն ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Առաջարկվող կարգավորումը վերաբերվում է սահմանադրական փոփոխության հրապարակման դրույթին: Այն վերապահվում է Ազգային ժողովի նախագահին:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանի խոսքերով՝ խորհրդարանի փորձագիտական ծառայության եզրակացությամբ փոփոխությունը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:
Նախագիծը քվեարկության է դրվել. 2 կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ այն Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվելու է արտահերթ նիստի քննարկմանը:
22:15 22.08.2025
Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորած14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ22:06 22.08.2025
Հայտնաբերվել են մեծաքանակ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող խանութներից մեկի առևտուրը կազմակերպող տղամարդը ձեռք է բերում և վաճառում կեղծ օղիներ ու առանց դրոշմանիշի ծխախոտներ: Օգոստոսի 7-ին քրեական ոստիկանները ստուգեցին տեղեկությունը: Հայտնաբերվեցին տարբեր տեսակի ակնհայտ կեղծ օղիներ, նաև առանց դրոշմանիշի ծխախոտներ: Մեծ քանակությամբ կեղծ օղիներ հայտնաբերվեցին նաև խանութի […] ...
21:49 22.08.2025
Վետերան մարզիկները խրախուսվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերովՍպորտի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կազմավորման 55-ամյակի կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ոստիկանության մարզիկ վետերանները խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Պարգևները վետերան մարզիկներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Շնորհակալագրերի են արժանացել միջազգային կարգի սպորտի […] ...
21:40 22.08.2025
Ապարան համայնքում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է բազմաբնակարան շենքերից մեկի շքամուտքԱրագածոտնի մարզի Ապարան համայնքում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է բազմաբնակարան 18 շենքի 63 շքամուտք։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:31 22.08.2025
Հայտնի են Ավանեսյանի և Խաչանովի առաջին մրցակիցները US Open-ումԿայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարի` ԱՄՆ-ի բաց առաջնության վիճակահանությունը: Կանանց մենախաղում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը առաջին շրջանում կմրցի ռուս Անաստասիա Զախարովայի հետ: Տղամարդկանց մենախաղում աշխարհի 9-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդին: US Open-ը կմեկնարկի օգոստոսի 24-ին: ...
21:22 22.08.2025
ՏԿԵ նախարարի հանձնարարականով, շինարարի միջոցներով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը, նորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերըՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով, շինարարի միջոցներով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը, նորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Աշխատանքային օրվա ընթացքում նախարարը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ տեղում հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին։ ...