15:41 03.02.2022
Լոռու մարզի 7 բնակավայրերում Շվեյցարիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ մեկնարկել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը, որի նպատակն է ընտրված թիրախային գյուղական համայնքներում ապրուստը, եկամուտը և ինքնազբաղվածությունը բարելավել բնական ռեսուրսների և էկոլոգիական կայուն օգտագործման միջոցով՝ նպաստելով գյուղական համայնքներում զբոսաշրջության և բնության կենսաբազմազանության համահունչ զարգացմանը, տեղեկացնում են մարզպետարանից։
Ծրագրի արդյունքում ակնկալվում է բարելավել ֆերմերների և գյուղական բիզնես եկամուտները՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ։
Պիլոտային ծրագրի նախնական փուլը մեկնարկել է Լոռու մարզի Փամբակի և Թումանյանի տարածաշրջանների Դեբետ, Մարգահովիտ, Եղեգնուտ, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց բնակավայրերում։
Վերոհիշյալ համայնքներում կատարված ուսումնասիրությունները բացահայտումներն ու եզրակացություններն աշխատանքային հանդիպման ընթացքում Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին ներկայացրեցին ծրագրի պատասխանատուներ՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ծրագրի համակարգող Մհեր Սադոյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը։
Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության, բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները, համայնքների ղեկավարները:
Ծրագրի պատասխանատուներն այս ընթացքում տվյալների հավաքագրումներ են իրականացրել համայնքապետարաններից և անտառի փորձագետներից։
Ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջին անգամ Հայաստանում բնապահպանական նախաձեռնությունն ուղեկցվելու է համայնքային զարգացման տնտեսական բաղադրիչով, այսինքն՝ տվյալ բնակավայրում իրականացվելու են պահպանվող տարածքների «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների պաշտպանություն և զբոսաշրջության զարգացում միաժամանակ՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ: Ծրագիրը փոխկապակցելու է զբոսաշրջության զարգացման միջոցով տնտեսական աճը, բնական պաշարների և կենսաբազմազանության պահպանությունը։
Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը ողջունեց ծրագրի հաջող մեկնարկը մարզի բնակավայրերում և հույս հայտնեց, որ ընտրված համայնքները ծրագրի վերջնական արդյունքում օրինակ կլինեն մարզի մյուս համայնքների համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի հետագա իրականացման հետ կապված հարցեր։
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...