Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Արցախի ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+27.09 oC

Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Արցախի ՔԿ

18:27 03.02.2022

2021թ. դեկտեմբերի 4-ին հաջորդաբար Արցախի քննչական կոմիտեն տեղեկություններ էր տարածել ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողների կողմից 2021թ. դեկտեմբերի 3-ին ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նշված վայրում անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին բացահայտ առևանգելու և Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մարտական դիրք տեղափոխելու ու ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ կյանքից զրկելու հանցադեպի մասին:

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սեյրան Սարգսյանին սպանած անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայող, շարքային Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին:

ԱՀ Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով և ԱՀ Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար 2022թ. փետրվարի 1-ին Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հարուցելու միջնորդությունը Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել է:

Մեղադրյալ Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շատջրեք գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների աշխատանքի շնորհիվ․ կա վիրավոր

22:19 22.08.2025

Շատջրեք գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների աշխատանքի շնորհիվ․ կա վիրավոր

Օգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են բնակելի […] ...

Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորած

22:15 22.08.2025

Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորած

Որպես անհետ կորած որոնվում է 1999 թվականին ծնված Հրաչյա Արաբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

Մեկնարկել է «Սթրիթ արտ 2025» փառատոնը. ցուցադրվում են աշխարհահռչակ արվեստագետների՝ Բենքսիի, Բոյի, Կլեի, Դրանի, Էվազե՛Սիրի և այլոց ստեղծագործությունները. ԿԳՄՍՆ

22:11 22.08.2025

Մեկնարկել է «Սթրիթ արտ 2025» փառատոնը. ցուցադրվում են աշխարհահռչակ արվեստագետների՝ Բենքսիի, Բոյի, Կլեի, Դրանի, Էվազե՛Սիրի և այլոց ստեղծագործությունները. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ մեկնարկել է «Սթրիթ արտ 2025» փառատոնը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական հեղինակների 25 բնօրինակ […] ...

Հայտնաբերվել են մեծաքանակ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

22:06 22.08.2025

Հայտնաբերվել են մեծաքանակ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող խանութներից մեկի առևտուրը կազմակերպող տղամարդը ձեռք է բերում և վաճառում կեղծ օղիներ ու առանց դրոշմանիշի ծխախոտներ: Օգոստոսի 7-ին քրեական ոստիկանները ստուգեցին տեղեկությունը: Հայտնաբերվեցին տարբեր տեսակի ակնհայտ կեղծ օղիներ, նաև առանց դրոշմանիշի ծխախոտներ: Մեծ քանակությամբ կեղծ օղիներ հայտնաբերվեցին նաև խանութի […] ...

SHANTNEWS

22:00 22.08.2025

SHANTNEWS

Վետերան մարզիկները խրախուսվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով

21:49 22.08.2025

Վետերան մարզիկները խրախուսվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով

Սպորտի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կազմավորման 55-ամյակի կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ոստիկանության մարզիկ վետերանները խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Պարգևները վետերան մարզիկներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Շնորհակալագրերի են արժանացել միջազգային կարգի սպորտի […] ...

BACK_TO_TOP