18:18 04.02.2022
Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունն այսուհետև իր աշխատանքները կկազմակերպի վերանորոգված և նոր գույքով հագեցած վարչական շենքում: Իսկ մինչ վարչության հիմնանորոգված շենքի բացման արարողությունը «Փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում ուժեղ երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք է անցկացվել Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում:
Վարժանքի պլանի համաձայն՝ Աշտարակ քաղաքից 7կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Երկրաշարժի հետևանքով առաջացել են փլուզումներ, որի արդյունքում՝ եղել են տուժածներ: Ազդարարման, տարահանման աշխատանքներից հետո, պայմանական տուժածներին ցուցաբերվել է առաջին օգնություն: Կիրառված ալպինիստական գործիքների միջոցով շենքի արգելափակված տարածքից աշակերտները դուրս են բերվել:
Վարժանքին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Կարեն Սիմոնյանը, ՓԾ ստորաբաժանումների և ԱԻՆ բոլոր Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները:
Մարզպետ Ս. Մովսիսյանը կարևորել է նմանատիպ վարժանքների և միջոցառումների կազմակերպումը: Ըստ նրա՝ երեխաների անմիջական մասնակցությունը արդյունավետ և նպատակային է, քանզի նման իրավիճակում նրանք առավել արագ կկողմնորոշվեն: Նրա գնահատմամբ՝ թե´ աշակերտները և թե´ փրկարարներն իրենց առջև դրված խնդիրը լավ են կատարել:
Փրկարար ծառայողների շենքային պայմանների բարելավման խնդիրները ԱԻ նախարարության համար առաջնահերթ են: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հիմնանորոգված շենքի բացման արարողության ժամանակ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ աշխատանքների ամբողջ ընթացքն իրականացվել է աշխատակիցների ուժերով, իսկ նյութական միջոցները հատկացրել է նախարարությունը: Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ նախատեսվում է նոր վերանորոգված շենքերն ապահովել նաև նոր գույքով և տեխնիկական միջոցներով: Առաջիկայում կավարտվեն նաև Արագածոտնի մարզի Ապարան և Կոտայքի մարզի հրշեջ փրկարարական ջոկատների շենքային պայմանների բարելավման աշխատանքները:
Միջոցառումից հետո անցկացվել է աշխատակիցների խրախուսման արարողություն և հրամանատարական պատրաստության պարապմունքներ՝ մարզային փրկարարական վարչության ղեկավարների մասնակցությամբ:
22:18 08.06.2025
Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է22:18 08.06.2025
Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն էՕվկիանոսների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 8-ին, ընդգծելու համար օվկիանոսի կենսական դերը մարդկության կյանքում և այն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այս տարվա թեման է՝ «Հրաշք. պահպանելով այն ինչ ծահպանում է մեզ», որը շեշտում է օվկիանոսի հիացմունքի արժանի բնույթն ու նրա կարևոր նշանակությունը Երկրի […] ...
22:02 08.06.2025
Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:49 08.06.2025
ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնելՆԳՆ-ն հրապարակել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը: «Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում […] ...
21:35 08.06.2025
Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալըՖրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում։ Խաղը տեղի ունեցավ Շտուտգարտում։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Իսպանական «Ռեալի» հարձակվողի համար այս գոլը 50-րդն էր Ֆրանսիայի հավաքականում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, որը հասավ այս ցուցանիշին՝ Օլիվիե Ժիրուից (57) և Թիերի Անրիից (51) հետո: […] ...
21:16 08.06.2025
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթըՎնուկովո օդանավակայանի տանիքը վնասվել է ուժեղ անձրևի, կարկուտի և փոթորկի պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Տանիքը վնասվել է, ինչը հանգեցրել է տերմինալի ներսում ջրհեղեղի», – նշվում է հայտարարության մեջ։ Փոփոխվել է որոշ չվերթների ժամանակացույցը, այդ թվում նաև դեպի Երևան չվերթը։ Մամուլի ծառայությունը նշել է, որ բոլոր ռեսուրսներն օգտագործվել են վատ եղանակի հետևանքները վերացնելու և […] ...
21:06 08.06.2025
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերՀունիսի 7-ին դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորս գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ ...