CNN-ը նշել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ Զելենսկու հանդիպման չեղարկման պատճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

CNN-ը նշել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ Զելենսկու հանդիպման չեղարկման պատճառը

13:53 08.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է Կիևում գտնվող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի հետ հանդիպումը՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

Ուկրաինայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքերով՝ հանդիպումը «չի կայացել, քանի որ Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է` հստակ հայտարարելով, որ Գերմանիան կհրաժարվի «Հյուսիսային հոսք 2» գազատարից, նույնիսկ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։

Բացի դրանից` նա հավելել է, որ հանդիպումը չեղարկվել է «Գերմանիայի կողմից Կիևին ուղղակի կամ անուղղակի ռազմական օգնություն տրամադրելուց հրաժարվելու պատճառով»։

«Արևելյան Եվրոպայում և Կիևում շատերն ավելի ու ավելի են դիտարկում Գերմանիան որպես Ռուսաստանի դաշնակից, այլ ոչ թե Արևմուտքի դաշնակից: Եվ նրանք իրենց այսպես են պահում. տեսեք նախկին կանցլեր Շրյոդերին»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը:

Մինչդեռ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ոչինչ չգիտի Զելենսկու՝ Բերբոկի հետ հանդիպելուց հրաժարվելու մասին։

Շոլցը նաև ասել է, որ Գերմանիան աշխատում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ դաշնակիցների հետ՝ ամրապնդելու կոնկրետ քայլերը, որոնք նրանք միասին կձեռնարկեն ռուսական ներխուժման դեպքում։

«Մենք բացարձակապես ակտիվորեն աշխատում ենք միասին, հատկապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի և Եվրամիության մեր դաշնակիցների հետ՝ պարզելու կոնկրետ միջոցներ, կոնկրետ քայլեր, որոնք մենք կձեռնարկենք, եթե ռազմական ներխուժում լինի Ուկրաինա: Եվ այս դեպքում մենք գործելու ենք բացարձակապես միասին։ Մենք պատրաստվում ենք դրան, և  կլինեն շատ պատժամիջոցներ»,- ասել է Շոլցը՝ հավելելով, որ այդ պատժամիջոցները մեծ վնաս կհասցնեն Ռուսաստանին։

Հիշեցնենք, որ նախօրեին Կիևում այցով գտնվող Աննլենա Բերբոկն ասել էր, որ երկու կողմերի գրաֆիկում փոփոխություններ են եղել, ուստի Զելենսկու հետ հանդիպում չի լինի։ Փոխարենը նա հանդիպել է վարչապետ Դենիս Շմիգալի հետ։

Ինչպես հաղորդվում է, Բերբոկը նախատեսում էր այցելել նաև Դոնբասի շփման գիծ։ Բայց նրա գրաֆիկում փոփոխություններ են եղել:

Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ կշարունակի քննարկումները Գերմանիայից Ուկրաինա զենքի մատակարարման հարցի շուրջ իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոկի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ

15:38 24.06.2025

Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի գործողություններից Իրանի հետ զինադադարի մասին հայտարարությունից հետո և խոստովանել է, որ ստիպված կլինի «հանգստացնել» Թել Ավիվին։ «Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի, քանի որ նա այսօր գործողություն է ձեռնարկել», – ասել է Թրամփը։ Նա ասել է, որ դժգոհ է երկու կողմերից էլ, բայց Իսրայելի գործողությունները հատկապես մտահոգիչ […] ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

15:30 24.06.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հունիսի 24-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

15:23 24.06.2025

ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս են եկլ փլեյ-օֆֆ: «Բոտաֆոգոն» վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով զիջեցիլ են մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ: […] ...

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

15:15 24.06.2025

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...

SHANTNEWS

15:00 24.06.2025

SHANTNEWS

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար

14:57 24.06.2025

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար

Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...

BACK_TO_TOP