ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը սահմանների մոտ սպառնալիքներ է ստեղծում ամբողջ ՀԱՊԿ-ի համար․ Զաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+9.09 oC

ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը սահմանների մոտ սպառնալիքներ է ստեղծում ամբողջ ՀԱՊԿ-ի համար․ Զաս

14:12 09.02.2022

ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ծավալումը սահմանակից տարածքներում ոչ միայն սպառնալիքներ է ստեղծում Բելառուսի և Ռուսաստանի համար, այլև բացասաբար է ազդում ամբողջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության ապահովման վրա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» խորագրով խորհրդաժողովի ընթացքում:

«ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին տեղի է ունենում ՆԱՏՕ-ի զինվորականների խմբավորումների էական կուտակում, ռազմական ենթակառուցվածքի զարգացում սահմանակից տարածքներում։ Մեծանում է ռազմական ակտիվությունը, տեղի է ունենում, ըստ էության, ամբողջ տարածաշրջանի ռազմականացում: Դա ոչ միայն սպառնալիքներ է ստեղծում Բելառուսի և Ռուսաստանի համար, այլև բացասաբար է ազդում մեր ամբողջ կազմակերպության, ամբողջ ՀԱՊԿ-ի անվտանգության ապահովման վրա»,- ասել է Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների հարցով Մոսկվայի պահանջները ելնում են կազմակերպության բոլոր անդամների շահերից։

Զասը նաև հայտնել է, որ Ղազախստանի իրադարձություններից հետո ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծվել է ճգնաժամային հակազդման աշխատանքային խումբ:

«Ամենից առաջ կթեստավորենք ճգնաժամային հակազդման համակարգը: Մենք պետք է հնարավորություն ունենանք արագորեն և արդյունավետորեն կիրառելու առկա ներուժը ցանկացած պայմաններում և մեր պատասխանատվության գոտու ցանկացած կետում»,- ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

08:00 07.05.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Մայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

BACK_TO_TOP