15:48 09.02.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Չեխիայի, Ավստրիայի, Սլովակիայի արտաքին գործերի նախարարներ Յան Լիպավսկու, Ալեքսանդր Շալենբերգի և Իվան Կորչոկի հետ։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Դիվանագետների այցն Ուկրաինա նախաձեռնել է Չեխիան՝ որպես այս երեք երկրներին միավորող Սլավկովյան ձևաչափով նախագահող երկիր։
Զելենսկին արտգործնախարարներին պատմել է Դոնբասում անվտանգության իրավիճակի, Մինսկի գործընթացն ակտիվացնելու և նորմանդական ձևաչափով աշխատելու Ուկրաինայի նախաձեռնությունների մասին։
«Շատ կարևոր է, որ դուք եղել եք ООС տարածք և տեղում անձամբ ծանոթացել իրավիճակին»,- ասաց նա։
Երեք երկրների նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային՝ վերջինիս ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում, նշել, որ Ուկրաինայի իրավունքն է ինքնուրույն որոշել սեփական անվտանգությունն ապահովելու ուղիները և ընտրել պաշտպանական դաշինքներ։
Յան Լիպավսկին, Ալեքսանդր Շալենբերգը և Իվան Կորչոկն ասել են, որ Ուկրաինայի անվտանգությունն անբաժանելի է Եվրոպայի անվտանգությունից, և առանց այնտեղ խաղաղության հասնելու` անհնար է կայունության հասնել մայրցամաքում։
Զելենսկին նաև նշել է Ուկրաինայի և ԵՄ-ի միջև տնտեսական ինտեգրման հետագա խորացման և ուկրաինական ապրանքների եվրոպական շուկա մուտքի ընդլայնման կարևորությունը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկն այցելել էր Շիրոկինո։ Նրան ուղեկցել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Էմինե Ջապարովան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինա է ժամանելու Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոն։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ նա կքննարկի Ռուսաստանին հետագա ագրեսիայից զսպելու հարցը։
15:23 24.06.2025
ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս են եկլ փլեյ-օֆֆ: «Բոտաֆոգոն» վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով զիջեցիլ են մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ: […] ...
15:15 24.06.2025
Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...
15:07 24.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը խախտում են հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են հրադադարը, և ինքը դժգոհ է երկու երկրներից էլ, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփն ասաց, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են իր կողմից ժամեր առաջ հայտարարված հրադադարը, և որ ինքը դժգոհ է երկու երկրներից, մասնավորապես՝ Իսրայելից», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Reuters-ի […] ...
14:57 24.06.2025
Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համարՉինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...
14:50 24.06.2025
Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 25-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի, Սունդուկյան, Բաբայան, Հ. Հակոբյան, Կիևյան, Վաղարշյան փողոցների, Կոմիտասի և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...