«Հայաստան» համահայկական հիմնադրամը հստակեցնում է Գյումրիում կառուցվող 36 բնակարանների շահառուների ցուցակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հստակեցնում է Գյումրիում կառուցվող 36 բնակարանների շահառուների ցուցակը

21:00 10.02.2022

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հստակեցնում է  Գյումրիի  «Մուշ» թաղամասում կառուցած բնակարանների հավանական շահառուների ցուցակը։ Մասնագիտական խմբերն այժմ ուսումնասիրում են բնակարանի կարիք ունեցող հարյուրավոր  ընտանիքներից ստացված  դիմումները։
«Մուշ» 2/2-ում կառուցված երկու շենքերն իրենց արտաքին տեսքով ու հարկայնությամբ  տարբերվում են հարակից քառահարկ բնակելիներից: Մարզի հանքերի դեղին ու կարմիր տուֆերով են երեսապատված։ Երկու բնակելիների կառուցումը մոտ մեկ տարի առաջ էր սկսվել: Շինարարը աշխատանքների մոտ 80 տոկոսն ավարտին է հասցրել, տարեվերջից շինարարությունում դադար է։
«Աշխատանքները դադարեցրել ենք դեկտեմբերի 20-ից, արդեն հիմնականում մնացել էր թաց պրոցեսներն անելու ծեփամածիկի, որը սառելու դեպքում  անորակ աշխատանք էինք ստանալու։ Դրա համար դադարեցրինք, կվերսկսենք  մոտավորապես էս ամսի 15-20-ից, երբ որ ջերմաստիճանը  ցերեկային ժամերին կլինի  պլյուս 4-5 աստիճան»,-ասում է «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ աշխատանքների ղեկավար Գագիկ Մանուկյանը։
Վեց հարկանի շենքեր են, յուրաքանչյուրի մակերեսը մոտ 1800 քմ  է, ամեն  հարկում   չորս բնակարան է լինելու: 36 բնակարանները մասնակի կահավորված են հանձնելու  շահառուներին, որը նախատեսում են ամռանը։ Որպես սոցիալական բնակարաններ,   ընտանիքներին կտրվեն որոշակի պայմաններով, դրանից մեկն էլ հետևյալն է՝ սեփականաշնորհելու իրավունք կստանան 10 տարի անընդմեջ բնակվելուց հետո միայն: Հիմնադրամն այժմ հստակեցնում է շահառու ընտանիքների շրջանակը: 270  դիմումատուներից  36-ին ընտրելու են հիմնադրամի մասնագիտական  խմբերը։
«Մի մասին այցելություններ եղել են, բոլոր դիմումատուների հետ հեռախոսով հարցազրույցներ են ունեցել մեր աշխատակիցները։ Բնականաբար, ստուգելու ենք՝ ունեն արդյոք  դիմումատուները  այլ սեփականություն, թե ոչ Հայաստանում, որովհետև նման փորձ էլ կա, երբ տարբեր տեղերում մարդիկ դիմել են  բնակարանային խնդիրների համար, հետո պարզվել է, որ էդ շահառուները  կամ սեփականության իրավունքով հողատարածք են ունեցել, կամ այլ  տեղերում բնակարան են ունեցել, կամ անշարժ գույք են ունեցել, ուստի բոլոր ռիսկերը պետք է նվազեցնել»,-Shantnews.am-ի հետ զրույցում նշել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Հիմնադրամի տնօրենը  մատնանշում է՝ շահառու ընտանիքների ընտրության հարցում օգտվում են  նաև քաղաքապետարանի և մարզպետարանի տրամադրած ցուցակներից, ընտանիքում երկու և ավելի անչափահաս երեխաներ ունենալը, անցած 33 տարիների ընթացքում երբևէ բնակարան ստացած չլինելը հիմնական պայմաններն են։ Երկու շենքերից բնակարաններ կհատկացվեն 44 օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին ևս:
Վեց հարկանի երկու  շենքերը բնակեցնելուն զուգահեռ, ամռանը  նույն տարածքում կմեկնարկի ևս երկու նոր  բազմաբնակելիի իշինարարություն և դարձյալ բարձրահարկ, շենքերը լինելու են յոթ հարկանի՝ ընդհանուրը 60 բնակարանով և հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց բնակության ու ազատ տեղաշարժի համար:
«Այդ  ցուցակներն էլ ունենք, թե Գյումրիում քանի հաշմանդամություն  ստացած զինծառայողների ընտանիք կա, և որոնք ապրում են դոմիկներում և ունեն բնակարանի կարիք։ Առաջնահերթությունը այդ երկու շենքերում կտրվի հաշմանդամություն ունեցող անձանց, իսկ մնացած բնակարանները կբաշխվեն հենց այն շահառուներին, ովքեր  վեց հարկանի շենքերի ցուցակներից դուրս  կմնան»,- նշել է Հայկակ Արշամյանը։
Շինանյութի  թանկացման  և նոր ու հատուկ տեխնիկական նորմերով կառուցման պարագայում շենքերի ինքնարժեքը  կլինի ավելի բարձր, նախնական գնահատումներով շինարարությունը կարժենա մեկ միլիարդ դրամ։ Կառուցված և հետագայում կառուցվելիք շենքերն ունեն  բարձր սեյսմակայունություն, մասնագիտական եզրակացությունների հիման վրա է, որ թույլատրվել  է  երկրաշարժից 33 տարի անց Գյումրիում կառուցել 4 հարկից բարձր շենքեր:
Վեց և յոթ հարկանի շենքերի թեք հորինվածքով կառուցված տանիքներին կտեղադրվեն նաև արևային մարտկոցներ, որից ստացված էներգիայի հիմնական սպառողները կլինեն  սոցիալական բնակարանների շահառուները: Թաղամասը կունենա նաև արհեստանոցներ, որտեղ  բնակիչները կզբաղվեն արհեստով ու արվեստով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

BACK_TO_TOP