00:08 11.02.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան պնդում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը բանտում դաժան վերաբերմունքի գործով տուժող է ճանաչել իր պաշտպանյալին։
«Վերջին լուրերը Ուկրաինայից. Դուք գիտեք, որ այնտեղ գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ ուժի գերազանցման և հնարավոր խոշտանգումների փաստերով։ Այսօր Միխայիլ Սաակաշվիլին արդեն ճանաչվել է տուժող։ Այսինքն՝ կա փաստ և կա. տուժող։ Մնում է միայն մեղադրյալի ինքնությունը պարզել։ Հավանաբար, դա կլինեն վրացի իրավապահները»,- հինգշաբթի ասել է Գվարամիան Mtavari Arxi հեռուստաալիքի եթերում, որի գլխավոր տնօրենն է։
Սաակաշվիլին Վրաստան էր ժամանել 2021 թվականի հոկտեմբերի սկզբին երկրում անցկացված մունիցիպալ ընտրությունների առաջին փուլից քիչ առաջ, որից հետո նրան կալանավորել են և բանտարկել։ Այնտեղ նա հացադուլ է հայտարարել, քանի որ իրեն քաղբանտարկյալ է համարում։ Առողջության վատթարացման պատճառով Սաակաշվիլին նախ հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում, իսկ հետո՝ Գորի քաղաքի զինվորական հոսպիտալում։ Անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին նախկին նախագահը կրկին տեղափոխվել էր Ռուսթավի քաղաքի բանտ։ Նա բազմիցս հայտարարել է, որ բանտում և հիվանդանոցում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ է դարձել։ Նաև պնդում է, որ հոսպիտալում բուժման ընթացքում հիվանդացել է նյարդաբանական ծանր հիվանդությամբ, որը հանրապետությունում բուժելի չէ։
Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին, որից հետո նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով նա հեռակա դատապարտվել է երեք, եւս վեց տարվա ազատազրկման։ 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքի դաժան ցրման, վրացական «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի ոչնչացման և մոտ 9 միլիոն լարիի (ավելի քան 2,9 միլիոն դոլար) պետական միջոցների հափշտակության գործերը քննվում են։ Անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար, այս դեպքում նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում։
16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին17:00 04.05.2025
Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը զգուշացրել է հնարավոր համաշխարհային պատերազմի մասինՆԱՏՕ-ի զինվորների Ուկրաինա ուղարկելը կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Տիբոր Գասպարը։ «Կարծես թե Եվրոպան դեռ չի հասկացել, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն կա: Կան երկրներ, որոնք շահագրգռված են լարվածության հետագա սրմամբ: ՆԱՏՕ-ի զինվորներ ուղարկելու այս մտադրությունները Ուկրաինա համարում եմ մի բան, որը կարող է հանգեցնել նոր […] ...
16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ի արևմտյան Տեխաս նահանգում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 01:47 UTC (Մոսկվայի ժամանակով 04:47) ամերիկյան Օդեսա քաղաքից 185 կիլոմետր դեպի արևմուտք՝ ավելի քան 115 հազար մարդ բնակչությամբ: Օջախը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։ ...
16:34 04.05.2025
Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...
16:20 04.05.2025
Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ինքնաշեն փոքր ինքնաթիռ է կործանվել, նրա օդաչուն ողջ չի մնացել, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով իշխանություններին։ «Շաբաթ օրը կեսօրին Կալիֆոռնիայի Սիմի հովտում փոքր ինքնաշեն ինքնաթիռ է վթարի ենթարկվել՝ վնասելով երկու տուն և բռնկվել։ Վթարված Vans RV-10-ի օդաչուն զոհվել է», – հաղորդում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA): […] ...
16:00 04.05.2025
Syria TV. Սիրիայի կոալիցիոն օդային ուժերը ոչնչացրել են ենթակառուցվածքները Սիրիայում գտնվող Դեյր Զոր բազայումՍիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Արաբական Հանրապետության արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի ռազմաբազային: Այս մասին հայտնում է Syria TV-ն։ Օդուժը ոչնչացրել է ենթակառուցվածքը, «որն օգտագործում էին ամերիկացի զինվորականները նախքան տարհանումը»։ Ուրբաթ օրը սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ 200 ռազմական մեքենաներից բաղկացած շարասյունը լքել է Դեյր […] ...
15:40 04.05.2025
Bloomberg. Իսրայելը կարող է մի քանի օրում ընդլայնել Գազայում գործողությունըԻսրայելական բանակն առաջիկա օրերին կարող է ուժեղացնել իր ռազմական հարձակումը Գազայի հատվածում և դրա համար տասնյակ հազարավոր պահեստազորայիններ կհրավիրի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ օպերացիան ընդլայնելու որոշումն ընդունվել է մայիսի 3-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի նիստի ժամանակ։ Ինչպես նշում է գործակալությունը, ռազմական գործողությունների ինտենսիվացումը տեղի կունենա արտերկրում և երկրի […] ...