Դմանիսի օջախային գոտին համարվում է ամենաակտիվը․ հզոր երկրաշարժերի առաջացման հավանականություն չկա․ Սերգեյ Նազարեթյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Դմանիսի օջախային գոտին համարվում է ամենաակտիվը․ հզոր երկրաշարժերի առաջացման հավանականություն չկա․ Սերգեյ Նազարեթյան

19:55 14.02.2022

 

Մեկ տարի առաջ, փետրվարի 13-ին հայ-վրացական սահմանի նույն օջախային գոտում դարձյալ երկրաշարժ գրանցվեց, որը, ինչպես երեկ տեղի ունեցածը, ուղեկցվում  էր ձայնով ու դղրդյունով։

«Ուղեկցվում էր ձայնով, մարդիկ փաստում էին, որ գռգռոց է եղել, ոնց որ բեռնատար ավտոմեքենա անցներ փողոցով: Դա բնական, սովորական երևույթ է, որովհետև մեր երկրում ուժեղ երկրաշարժերը ունեն մինչև 10 կմ խորություն, այդ խորություններում ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները այնպես են, որ ջարդվելուց պետք է ձայն հանեն, դա բնորոշ երևույթ է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի գլխավոր փորձագետ, դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը:

Առաջին ալիքի ցնցման տևողությունն այս անգամ եղել է մի քանի վայրկյան։ Ըստ Սերգեյ Նազարեթյանի՝ տևողությունը ևս կախված է մագնիտուդից։ Վերջին 33 տարիների ընթացքում գրանցված ամենաերկար տևողությունն ունեցել է Սպիտակի երկրաշարժը՝ մոտ 35-45 վայրկյան։ Հայ-վրացական սահմանի Դմանիսի օջախային գոտին համարվում է ամենաակտիվը, որտեղ տարբեր ուժգնության ցնցումներ շատ են գրանցվում։

«Հարավային Կովկասում ամենաակտիվը երկրաշարժերի քանակի տեսակետից և թույլ երկրաշարժերի տեսակետից համարվում է  Ջավախքի օջախային գոտին, որն ունի յուրահատուկ երկրաբանական կառուցվածք: Այստեղ տեղի են ունենում հարյուրավոր, հազարավոր  երկրաշարժեր, որոնցից ուժեղները  համարյա թե աննշան են և վտանգ չեն ներկայացնում, այսինքն՝ այդ տարածաշրջանի, Ջավախքի գոտու համար բնական երևույթ է, վտանգ չի ներկայացնում»,- նշում է Սերգեյ Նազարեթյանը:

Սակայն  երեկվա երկրաշարժն իր ուժգնությամբ վերջին 33 տարիների ընթացքում համարվում է ամենաուժեղը Սպիտակի երկրաշարժից հետո, մագնիտուդով պայմանավորված արձանագրվել են 165 հետցնցումներ, որոնց հիմնական մասը  բնակիչների համար զգալի չեն եղել։ Սերգեյ Նազարեթյանի դիտարկմամբ, ամենամեծ վտանգ են ներկայացնում Գյումրիի վթարային շենքերը, որոնց վթարայնության աստիճանը տարեցտարի փոխվում է։

«Մեր պրոբլեմների պրոբլեմը 92 վթարային բազմաբնակարան շենքերն են, որոնք որ ունեն 3-րդ ու բարձր աստիճանի վթարայնություն: Այդ 92 շենքերից մոտ 10-12-ն ունեն 3-4-րդ աստիճանի վնասվածություն, բայց այդ շենքերի փլուզվելու համար  պետք է բավականին ուժեղ ցնցումներ լինեն, ասենք՝ 8-9 բալ, որոնց հավանականությունը մեր քաղաքում քիչ է»,- նշում է Սեյսմիկ ծառայության փորձագետը:

Ըստ մասնագիտական ուսումնասիրությունների՝ 88-ի երկրաշարժից հետո Գյումրիում կառուցված Անի և Մուշ թաղամասերի շենքերը կարող են դիմակայել մինչև 9-բալանոց երկրաշարժերի։ Իսկ Հանրապետության տարածքում տարեկան  արձանագրվող 1500-2000 երկրաշարժերը նման ուժգնություն ունենալու հավանականություն չունեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

BACK_TO_TOP