19:30 14.02.2022
Իրանական «ABNA» լրատվական գործակալությունն անդրադարձ է կատարել Անկարա-Թել Ավիվ հարաբերություններում վերջերս նկատվող դրական տեղաշարժին։ Այս մասին գրում է թուրքական «Cumhuriyet» թերթը։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։
«ABNA»-ի հոդվածում հիշեցվել է, որ անցյալ շաբաթ իսրայելական մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալոն Ուշփիզն այց է կատարել Անկարա, ապա ընդգծվել է, որ վերջին երկու տարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսել է մի շարք երկրների հետ վերականգնել հարաբերությունները՝ մի կողմ թողնելով իր ագրեսիվ դիրքորոշումը։
«2009 թվականից հետո Էրդողանը փորձեց իրեն ցույց տալ որպես Պաղեստինի աջակից։ Մի շարք հայտարարություններում և հանրահավաքներում բանավոր հարձակվեց Իսրայելի վրա։ Այժմ Իսրայելի հետ կարգավորումը չպետք է նշանակի, որ Անկարան թիկունք է դարձնում Պաղեստինին։ Սակայն Իսրայելի ռեժիմի հետ հաստատվող ցանկացած կապ պետք է դիտարկվի որպես Պաղեստինի իրավունքների դեմ։ Նախորդ տարվա վերջին Էրդողանն ընդունեց ռաբբիներին (հուդայականության մեջ բարձրաստիճան կրոնական սպասավորներ) և Թուրքիայի բարօրության համար Բայդենի մոտեցումը փոխելու նպատակով փորձեց օգտագործել Իսրայելի լոբբին»,- նշվել է գործակալության հոդվածում։
Շեշտվել է, թե Էրդողանը մի շարք պատճառներով, այդ թվում նաև տնտեսական ճգնաժամից դուրս գալու և իսրայելամետ լոբբիի միջոցով ընտրություններում իշխանության մնալու համար է ցանկանում կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները և ընդգծվել է․ «Սակայն կարգավորումը և այս նոր մոտեցումը կարող է հակառակ արդյունք տալ և թե՛ Էրդողանի, թե՛ նրա կուսակցության համար ծանր հետևանքներ առաջացնել»։
Վերլուծականում նշվել է նաև, թե Անկարայի հարաբերությունների կարգավորումը Թել Ավիվի հետ «աններելի դավաճանություն» է լինելու Պաղեստինի համար։
«Կարգավորումը կարող է վնաս հասցնել Էրդողանի՝ թե՛ իր երկրի ներսում, թե՛ իսլամական աշխարհում ունեցած իմիջին և ինչպես Էրդողանի, այնպես էլ նրա քաղաքական ապագայի վրա ծանր ազդեցություն ունենալ»,- շեշտվել է հոդվածում։
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...