«Պատերազմը Ուկրաինայում պետք է միայն ԱՄՆ-ին ու Բրիտանիային»․ թուրք վերլուծաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

«Պատերազմը Ուկրաինայում պետք է միայն ԱՄՆ-ին ու Բրիտանիային»․ թուրք վերլուծաբան

19:59 15.02.2022

Թուրքական ընդդիմադիր «Cumhurriyet» թերթի վերլուծաբան Մեհմեթ Ալի Գյուլլերն ուշագրավ հոդված է հրապարակել ռուս-ուկրաինական լարվածության և հնարավոր պատերազմի մասին: Փոխանցում է Ermenihaber. am-ը։

Ըստ նրա՝ չնայած Արևմուտքից հնչող այն հայտարարություններին, թե Ռուսաստանն առաջիկայում պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, իրականությունը փոքր-ինչ այլ է: Գյուլլերի գնահատմամբ՝ ռուսական ներխուժման հավանականությունը չափազանց քիչ է:

«Այդ մասին են վկայում ՌԴ-ի հայտարարությունները, որոնք հերքում են նմանատիպ ծրագրերի առկայությունը: Ամբողջ հարցն այն է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի լարմամբ զբաղված են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Նման կերպ նրանք ցանկանում են Եվրոպային ինտեգրել իրենց մարտավարության մեջ: Վառ ապացույցն այն է, որ երբ այդ երկու երկրները հայտարարում են ռուսական ահավասիկ վտանգի մասին, նրանք ոչ մի միջոց չեն էլ ձեռնարկում Ուկրաինային սպառնացող ենթադրյալ վտանգը չեղարկելու համար: Ուկրաինան պետք է դասեր քաղի այս իրավիճակից՝ հետևելով Բրիտանիայի ու ԱՄՆ-ի գործողություններին: Կիևն արդեն քիչ-քիչ դա հասկանում է: Նրանք արդեն հայտարարում են, որ չեն տեսնում իրենց սահմանների մոտ լարում, սակայն Վաշինգտոնում և Լոնդոնում պնդում են հակառակը»,- գրում է վերլուծաբանը:

Գյուլլերը նշում է, որ Ռուսաստանը չի ցանկանում հարձակվել Ուկրաինայի վրա, իր հերթին Եվրոպան էլ չի ուզում պատերազմ  ՌԴ-ի հետ:

«Ասեմ ավելին, ՆԱՏՕ-ի կեսն էլ դեմ է այդ ամենին, և միայն Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ են հանդես գալիս պատերազմ սկսելու օգտին: Սակայն դրա համար իրենց անհրաժեշտ է  Եվրամիության և ՆԱՏՕ-ի  օգնությունը, այդ իսկ պատճառով նրանք բոլորին համոզում են, որ պատերազմը հասել է դռան շեմին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումները

22:40 08.06.2025

Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումները

Երկու օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգին դարձել էր բարձրարվեստ մշակույթի կենտրոն՝ հյուրընկալելով Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վաղը և հունիսի 10-ին դարձյալ նույն վայրում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն բալետի կախարդանքը, այս անգամ՝ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնի արտիստների կատարմամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP