19:20 16.02.2022
Կիբերհանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են խարդախության փաստ՝ ձերբակալվել է հանցավոր խմբի վեց անդամ: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Ձերբակալվածներին սպառնում է վեցից ինը տարի ազատազրկում։
Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի սկզբին մեղադրյալները հանցավոր խմբի անդամների հետ ծրագրել են խարդախության միջոցով տիրապետել ֆինանսական հաստատություններից մեկին պատկանող խոշոր չափի գումարին։
Պլանը կատարելու համար ձերբակալվածներից մեկը՝ 46-ամյա Բ. Շ.-ն, որը ընկերության տնօրենն է հանդիսանում, դիմել է ֆինանսական հաստատություն և պահանջել տեղադրել POS-տերմինալ (Point Of Sale՝ վաճառքի կետ), սա բանկային քարտերի միջոցով վճարումներ ընդունելու տեխնիկական սարք է:
Մեղադրյալի կողմից POS-տերմինալը ստանալուց հետո, հանցավոր խմբի անդամները ապօրինի մանիպուլյացիաների արդյունքում ակտիվացրել են, այսպես կոչված, «պրեավտորիզացման» ֆունկցիան։
Հունվարի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում մեղադրյալները POS-տերմինալից կատարել են 16 տարբեր վճարումներ՝ ընդհանուր 2 314 890 լարի (ավելի քան 782 հազար ԱՄՆ դոլար) գումարով։
Միևնույն ժամանակ, օգտագործվել են արտերկրում գրանցված բանկի երկու բանկային պլաստիկ քարտեր, որոնց վրա համապատասխան գումար չի եղել։
Հանցավոր խմբի անդամներն ապօրինի գործարքներից հետո ամենակարճ ժամկետներում գումարի մի մասը փոխանցել են սեփական հաշվեհամարներին ու կանխիկացրել։
Խարդախության արդյունքում նյութական վնասը կազմել է 975 530 լարի (ավելի քան 329 հազար դոլար)։
Ընկերության տնօրենին պատկանող ավտոմեքենայի խուզարկության ժամանակ առգրավվել է հրազեն, ամրակ և 12 պարկուճ, մեղադրյալը վերոնշյալ զինամթերքը կրելու թույլտվություն չի ունեցել։
Ընկերության գրասենյակում խուզարկության ժամանակ առգրավվել է նաև POS-տերմինալը, որի միջոցով կատարվել են ապօրինի փոխանցումները։
Ձերբակալվածների մեքենաների և բնակարանների խուզարկության ընթացքում ոստիկաններն առգրավել են խոշոր չափի գումար, բանկային պլաստիկ քարտեր, բջջային և համակարգչային սարքեր, ինչպես նաև տարբեր փաստաթղթեր։
Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց բացահայտելու և բերման ենթարկելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է ապօրինի հրազեն, ռազմամթերք կրելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խարդախության փաստի առթիվ, որը պատճառել է զգալի վնաս։
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...