19:31 15.02.2018
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ներկայացվել են 6-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկան արդյունքներն ու ըստ այդ արդյունքների՝ ԱԺ-ում պահպանվել է «լուռ» պատգամավորների թիվը։ 105 պատգամավորներից 40-ը 2 նստաշրջանում քննարկմանը չի մասնակցել և միայն քվեարկել է։
«31 հոգանոց «Ծառուկյան» խմբակցության 14 պատգամավոր ԱԺ լիագումար նիստերին հարց չի տվել, ելույթ չի ունեցել, իսկ 58 հոգանոց ՀՀԿ խմբակցությունում ամբիոնին և խոսափողին չի մոտեցել 26 պատգամավոր»,- ասել է ԱԺ մոնիթորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը
Քննարկմանը ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին լրագրողները հարց են ուղղել՝ արդյո՞ք մեծ թիվ չէ 26-ը և այդ 26-ի դեպքում արդյո՞ք խոսքն այն պատգամավորների մասին չէ, որոնք օրենսդիր են եկել ուղղակի «կոճակ սեղմելու»՝ ձայն ապահովելու համար. Մի՞թե նրանք հասկանում են, թե ինչ է ասված, օրինակ ակցիզային հարկի մասին օրենքի 7-րդ կետում։
«Անկեղծ ասած էդպիսի քաստինգ, ներողություն՝ ընդունելություն կամ ինչ-որ հարցախույզ չենք անցկացրել հասկանալու համար ինքը 7-րդ հոդվածի բովանդակությունը գիտի, թե՝ ոչ: Բայց վստահ կարող եմ մի բան ասել՝ պատգամավորների բոլորի առաքելությունը բացառապես միայն օրենքներ գրելու կամ օրենքների վերաբերյալ ամբողջական պատկերացում ունենալուն է ուղղղված: Վստահ եմ, որ ձեր կողմից նշված թվաքանակով պատգամավորների մեծ մասն ամենօրյա աշխատանքներ են տանում իրենց ընտրողների հետ և եթե մի փոքրիկ վիճակագրական տվյալներ վերլուծենք, կտեսնենք, որ հենց տարածքային պատգամավորներից շատերը բնակիչներին հուզող հարցերին ուղղված միջոցներ ու քայլեր են ձեռնարկում», – պատասխանել է Մախմուդյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ եթե իրենք լուռ են, ուրեմն ոչինչ չեն անում:
«Առհասարակ շատի ու քիչ խնդիր չկա: Փիլիսոփաներից մեկն ասել է՝ մի բան է շատ խոսել, մի բան է շատ ասել: Շատ խոսելն էդպես չպիտի խրախուսվի, թե մեր որևէ պատգամավոր կարողանում է մակապարտեզների շինարարությանն ուղղված, դպրոցների, կամ այլ բնույթի աշխատանքներ իրականացնել, սա էլ է գովելի, քանի որ դա համարվում է տվյալ քաղաքական ուժի ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկը: Հիմա եթե կառավարությանը դիմում են ներկայացրել ԿԳ նախարարից ակնկալում են որոշակի աջակցություն սա անպայման օրենք գրելու հետ կապ ունի, ինքը հուզող խնդիրը բարձարցնում ա կառավարությունում, կառավարությունը լուծում ա տալիս»,- հավելել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Ասվածին արձագանքելով՝ 6-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների ամենաակտիվ պատգամավոր ճանաչված Արտակ Զեյնալյանն ասել է, որ ԱԺ պատգամավորը պետք է բերի ժողովրդի կամքը, որպեսզի ժողովրդի կամքով իրականացվի իշխանությունը, եթե այդ մարդիկ որևէ տեսակետ չեն հայտնում, մենք չգիտենք իրենց քվեարկողները, ընտրողներն ինչպիսի տեսակետ ունեն:
«Մտքերի բախման ժամանակ պետք է ձևավորվի քվեարկության կամքը: Հիշենք, որ պատգամավորը հրամայական մանդատով օժտված չի, պատգամավորի մոտ քվեարկության կամք ձևավորվում է էդ ամեն ինչը լսելու արդյունքում: Եթե պատգամավորը պետք է ընդամենը իրեն գրված դիմումը հասցեագրի ԿԳՆ-ին, ապա դա կարող է անել նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչները, դրա համար պետք չէ պատգամավոր լինել: Ուրիշ բան է, որ պատգամավորի մանդատը կշիռ է հաղորդում, բայց դրա համար պիտի վաստակես էդ հեղինակությունը», -ասել է Զեյնալյանը:
Բայց Զեյնալյանը նաև հավելել է, որ ամենևին կասկածի տակ չի դնում պատգամավորների լավ մարդ ու լավ գործարար լինելը:
«Իրենց գործառույթն ուրիշ տեղ է, հասկանում եք, նրանք մեր ժողովրդին պիտանի մարդիկ են, ուրիշ տեղ պիտի աշխատեն: Իսկ պատգամավորը լրիվ ուրիշ բան է», – հավելել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորը
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...