15:14 18.02.2022
Շաբաթ օրը Ռուսաստանը պլանային ուսումնական զորավարժություններ կանցկացնի միջուկային եռյակի ուժերի մասնակցությամբ, հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Միջուկային եռյակը ներառում է ռազմավարական ավիացիա, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ և սուզանավային հրթիռակիրներ։
«Փետրվարի 19-ին ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Վ. Վ. Պուտինի գլխավորությամբ կանցկացվի ռազմավարական զսպման ուժերի պլանային զորավարժություն, որի ընթացքում կարձակվեն բալիստիկ և թևավոր հրթիռներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միջոցառումներին կներգրավվեն օդատիեզերական ուժերը, Հարավային ռազմական օկրուգը, Ռազմավարական հրթիռային ուժերը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերը։
«Ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունները նախատեսված էին ավելի վաղ՝ ստուգելու ռազմական հրամանատարության և վերահսկման մարմինների, մարտական անձնակազմի, ռազմանավերի և ռազմավարական հրթիռակիրների անձնակազմի պատրաստվածությունը՝ հանձնարարված առաջադրանքները կատարելու, ինչպես նաև ռազմավարական միջուկային և ոչ միջուկային զենքերի հուսալիությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում շարունակվում է զորքերի օպերատիվ պատրաստության լայնածավալ միջոցառումների համալիրը, որին մասնակցում են գրեթե բոլոր ռազմական շրջանները, նավատորմերը և օդադեսանտային ուժերը։
Նրանք, ովքեր արդեն ավարտել են իրենց առաջադրանքները, վերադառնում են ստորաբաժանումներ։ Երթերն իրականացվում են համակցված․ ծանր տեխնիկան տեղափոխվում է երկաթուղով, մնացածը շարժվում են շարասյուներով՝ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։ Բացի դրանից՝ ռուս-բելառուսական «Allied Resolve – 2022» զորավարժությունները դեռ չեն ավարտվել, բայց հասել են եզրափակիչ փուլ։
Մինսկը և Մոսկվան բազմիցս ընդգծել են, որ զորավարժությունները կրում են պաշտպանական բնույթ և փետրվարի 20-ին` դրանց ավարտից հետո, հանրապետությունում ոչ մի ռուս զինվոր չի մնա։
15:38 24.06.2025
Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ15:38 24.06.2025
Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի գործողություններից Իրանի հետ զինադադարի մասին հայտարարությունից հետո և խոստովանել է, որ ստիպված կլինի «հանգստացնել» Թել Ավիվին։ «Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի, քանի որ նա այսօր գործողություն է ձեռնարկել», – ասել է Թրամփը։ Նա ասել է, որ դժգոհ է երկու կողմերից էլ, բայց Իսրայելի գործողությունները հատկապես մտահոգիչ […] ...
15:30 24.06.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՀունիսի 24-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
15:23 24.06.2025
ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս են եկլ փլեյ-օֆֆ: «Բոտաֆոգոն» վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով զիջեցիլ են մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ: […] ...
15:15 24.06.2025
Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...
14:57 24.06.2025
Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համարՉինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...