21:20 25.07.2018
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի, նախկին և նորանշանակ ռազմական կցորդներ Դանի Պիթի և Օլիվիե Մադիոյի հետ: Հանդիպման մասին ԱԽ քարտուղարը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.
«Այսօր ընդունեցի Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտին, նախկին և նորանշանակ ռազմական կցորդներ Դանի Պիթին և Օլիվիե Մադիոյին:
Հանդիպման սկզբում շեշտեցի, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում իրականացվող հետևողական ջանքերը:
Միաժամանակ մատնանշեցի, որ վերջերս ադրբեջանական մամուլում շրջանառված, Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները հանելու վերաբերյալ ապատեղեկատվությանը անմիջապես հետևած դեսպանի արձագանքը չափազանց կարևոր էր, ինչը մեկ անգամ ևս վերահաստատեց Ֆրանսիայի դիրքորոշումը՝ զերծ մնալ զենքի և զինամթերքի մատակարարումներից, որոնք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:
Երկուստեք մատնանշեցինք Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմաքաղաքական, պաշտպանական ոլորտներում համագործակցության խորացման ցանկությունը, ինչպես նաև՝ Աֆրիկյան մայրցամաքում իրականացվող առաքելություններում, Ֆրանսիական ստորաբաժանումների կազմում ՀՀ խաղաղապահների մասնակցության հնարավորությունը:Դեսպանն իր խոսքում նշեց, որ Ֆրանսիայում մեծ ուշադրությամբ էին հետևում Հայաստանում տեղի ունեցող վերջին ներքաղաքական իրադարձություններին, և այս համատեքստում Ֆրանսիան մեծապես կարևորում է մեր երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ հենվելով նոր կառավարության առաջնահերթությունների վրա:
Դեսպան Լաքոտը շեշտեց, որ ընթացիկ տարվա նոյեմբերին Երևանում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը կարևոր իրադարձություն է, քանի որ խորհրդանշում է Հայաստանի միջոցով կազմակերպության սկզբունքների, այն է՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի տարածումը ողջ տարածաշրջանում»:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...