17:04 21.02.2022
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպություններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ քրեական գործերի շարժընթացը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված բնույթի հանցագործությունները, որպես կանոն, կատարվել են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ: Մասնավորապես, հանցագործները տարբեր սոցիալական ցանցերում և առավելաբար «facebook.com» սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն են հաստատել և վարում նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ: Վերջիններիս անվամբ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակ գրանցելու, դրանք նույնականացնելուն աջակցելու, բոնուսներ տրամադրելու և այլ պատրվակներով այդ անձանցից ստացել են նրանց անձնագրային տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» համակարգից ստացված ծածկագրերը: Որոշ դեպքում նաև ուղղորդել են նշված անձանց «Իդրամ» վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում: Այնուհետև ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակների տվյալները, փոխել են դրանց կցված բջջային հեռախոսահամարները ու կցել իրենց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող հեռախոսահամարներ: Ապա դրամապանակների միջոցով տարբեր անձանց անվամբ տարբեր բանկերում առցանց եղանակով ձևակերպել են վարկային պայմանագրեր և հափշտակել պայմանագրերով հաստատված ու իրենց (կամ այլ անձանց) կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին, դրանց կցված բանկային քարտերին մուտքագրված գումարները:
Առանձին դեպքերում հանցագործներն անձանց անձնագրային տվյալներն օգտագործել են առանց նրանց գիտության, նրանց անվամբ առցանց տարբերակով ձևակերպած և ստացած վարկերը հափշտակելով ստացված գումարը փոխանցել են բուքմեյքերական կայքերում իրենց կամ այլ անձանց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող խաղային հաշիվներին կամ ուղղակի կանխիկացրել:
Նշված հանցավոր սխեմայով կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ 2021թ. ընթացքում ՀՀ Քրեական օրենսգրքի 181-րդ և 178-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է 138 քրեական գործ: 33 անձ ներգրաված է եղել որպես մեղադրյալ։
Քննված քրեական գործերից 12-ով վարույթը կասեցվել է՝ հանցագործություն կատարած անձին չհայտնաբերելու, կամ քննությունից մեղադրյալի թաքնվելու հիմքերով։
Քննված 16 գործ՝ 22 անձի վերաբերյալ, 2021թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցով ընթանում է դատական քննություն:
Մնացած քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Միայն 2021թ. ընթացքում քննված քրեական գործերով պարզված՝ այս բնույթի հանցագործություններով պատճառված գույքային վնասը կազմել է շուրջ 136 մլն ՀՀ դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է շուրջ 10մլն ՀՀ դրամը:
Ուսումնասիրությունը փաստում է, որ համացանցի կիրառման վերոնշյալ մեխանիզմով կատարված հափշտակությունների դեպքերն ավելանում են: Աճը պայմանավորված է հիմնականում անձանց իրազեկված չլինելու, էլեկտրոնային դրամական համակարգերի կիրառման, օգտագործման կանոններին բավարար չափով չտիրապետելու, հանցավորներին անհիմն վստահելու, ընդհանուր առմամբ՝ համացանցային ռեսուրսներից օգտվող քաղաքացիների ստվար մասի տեղեկատվական անվտանգության, անձնական տվյալների պաշտպանության ոչ բավարար գիտելիքներ ունենալու հանգամանքներով:
Դրան զուգահեռ, վերջին շրջանում կտրուկ ընդլայնվում է բանկային գործառնությունները (վարկերի ձևակերպում, գումարների փոխանցում և այլն) առցանց եղանակով իրականացնելու հնարավորությունը, մինչդեռ դրանց պաշտպանության, բանկային վերահսկողական մեխանիզմները համաչափ չեն կատարելագործվել: Արդյունքում՝ էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի ոչ բավարար պաշտպանվածությունը, բանկային վերահսկողական բավարար մեխանիզմերի բացակայությունը նվազեցնում են այս բնույթի հանցագործությունների նախականխման արդյունավետությունը:
Հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին կրկին կոչ է անում ձեռնպահ մնալ նախապես չճշտված, չստուգված անձանցից, սուբյեկտներից ստացվող՝ առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով, պատճառաբանություններով իրենց տրամադրելու առաջարկներ ընդունելուց:
Հանցագործության ծուղակի վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում խնդրում ենք անմիջապես դիմել իրավապահ մարմիններին:
18:51 10.07.2025
Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը տանը պահում և օգտագործում է թմրամիջոց, ինչպես նաև բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցի երիտասարդի տան բակում հայտնաբերվել է կանեփ տեսակի 380 բույս: Կատարվում է նախաքննություն: ...
18:40 10.07.2025
Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն ՉախոյանՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...
18:33 10.07.2025
Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգըՀայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...
18:25 10.07.2025
Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել ենՀուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...
18:17 10.07.2025
86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնումՍյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...
18:08 10.07.2025
Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիներըՄտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...