20:21 25.07.2018
ՀՀ ՊՆ համալիրում այսօր անցկացվեց նորընծա սպաներին «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելու արարողություն, որի ընթացքում կոչումները նրանց հանձնեցին ՀՀ վարչապետը, պաշտպանության և այլ նախարարներ։ Ռազմաուսումնական հաստատությունների՝ սպայական կոչում ստացած շրջանավարտների մեջ կային նաև աղջիկներ, որոնց քաջալերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իսկ թե ինչ դժվարություններ կան կանանց՝ տղամարդկանց միջավայրում ծառայելու պարագայում, ShantNews.am-ի հետ զրույցում մանրամասնեց այսօր իր սպայական առաջին կոչումը ստացած Նարինե Մուրադյանը, որն ավարտել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանը։ Դժվարություններ, այո՛, կան, բայց լեյտենանտը որոշեց խոսել ոչ թե խնդիրների մասին, այլ առաջարկեց մտածել լուծումների մասին.
«Կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանությունը սեռ, տարիք չի ճանաչում։ Եթե կա ցանկություն, եթե այդ պահին կա հայրենիքի պաշտպանության պահանջ, պետք է պաշտպանենք բոլորով` առանց դժվարությունների մասին մտածելու», – նշեց նորընծա լեյտենանտը։
Ընտանիքում, իհարկե, դեմ են եղել զինվորական դառնալու որոշմանը, սակայն երբ տեսան, թե ինչպես է իրենց աղջիկը հեշտությամբ հաղթահարում դժվարությունները, համակերպվեցին իրողության հետ։ Հիմա էլ համակերպվելու խնդիր կա ենթակաների շրջանում։
«Մի մասը լավ է ընդունում, մի մասը չի հարմարվում այն մտքի հետ, որ կարող է կինը իրեն հրաման տա, բայց, կարծում եմ, մենթալիտետը փոխելը ժամանակի հարց է, դժվարությունները հաղթահարելի են»,– նշեց լեյտենանտ Մուրադյանը։
Նարինե Մուրադյանի ու մյուս կին սպաների օրինակով ոգևորված՝ այսօր մյուս աղջիկներին ռազմական ոլորտը դիտարկելու կոչ արեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ դա կբարձրացնի ծառայության որակը։
Արդեն մի քանի տարի է, ինչ աղջիկների ընդունելությունը գործում է Հայաստանի ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում` սպայի կոչումով հետագայում ծառայության ուղարկելու համար։ Նրանց հիմնականում նշանակում են ոչ մարտական ծառայություն իրականացնող ստորաբաժանումներում, սակայն կան նաև այնպիսիները, որոնք նույնիսկ մարտական մեքենաների անձնակազմի հրամանատար են, դիպուկահարների խմբի ղեկավար և այլն։
Իսկ ընդհանրապես ՀՀ ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագրով նախատեսվում է բանակում ավելացնել կին զինծառայողների թիվը՝ նրանց կամավորության ավելի լայն հնարավորություններ ընձեռելու միջոցով։ Սկզբում հնարավորութունները կընդլայնվեն նյութատեխնիկական ապահովման, ապա` նաև մյուս ոլորտներում։
latest weekly Armenia MoD program included a segment on Lt Nune Asatryan, first female Shturm-S anti-tank unit cmdr in Armenian military.. pic.twitter.com/3A6gNGUv1R
— Emil Sanamyan (@emil_sanamyan) June 7, 2017
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...