Երևանյան 90 շենքերում ավարտվել է արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

Երևանյան 90 շենքերում ավարտվել է արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրումը

17:28 21.02.2022

21.02.2022
Փետրվարի 20-ից «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներով են սկսել սպասարկվել 28 և 35 երթուղիները: 28 համարի երթուղու ուղեգիծն, ի դեպ, փոքր-ինչ փոփոխվել է և ուղիղ կապ է հաստատվել դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ նոր ավտոբուսներով երթուղիների համալրումը հիմնականում կազմակերպվում է շահագործման ժամկետը սպառած միկրոավտոբուսային երթուղիների բացը լրացնելու սկզբունքով:

Խոսելով տրանսպորտային համակարգում առկա խնդիրների մասին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքը առաջարկվող ժամանակավոր լուծումներին: Մասնավորապես, քաղաքապետն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ վարորդներն առաջարկում են 100 դրամներն իրենց փոխանցել: Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հսկողություն իրականացնել նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով և ընդգծել, որ քաղաքացիների վճարած գումարները բացառապես ուղղվում են ոլորտի բարեփոխումներին:

«Երևանի տրանսպորտային համակարգը բարելավելու նպատակով 15-20 տարի ոչինչ չի արվել, և բոլորին էլ պարզ է, որ առկա խնդիրները հնարավոր չէ միանգամից լուծել: Համալիր լուծումներ տալու նպատակով համայնքն այսօր լուրջ ջանքեր է գործադրում: Նոր ավտոբուսներով շարժակազմի համալրմանը զուգահեռ քայլեր են արվում տրանսպորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման, տոմսային միասնական համակարգով սպասարկման, երևանյան կանգառասրահների արդիականացումն ապահովելու և մի շարք այլ ուղղություններով»,- ընդգծել է քաղաքապետը:

***

«Քաղաքապետների Դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրով երևանյան ավելի քան 90 շենքերում ավարտվել է արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրումը: Քաղաքապետին զեկուցվել է, որ ընթացքում են լուսավորության համակարգերի տեղադրման, ֆոտովոլտային կայանների մոնտաժելու և ցանցին միացնելու աշխատանքները:

«Շտապբուժօգնություն» ընկերությունում քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու նպատակով զանգերի կենտրոնում կներդրվի հատուկ համակարգ, որը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն կտա: Քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցել է, որ համակարգը ներդնելու նպատակով հանդիպումներ է ունեցել մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Էլեկտրոնային «Mulberry» համակարգի ներդրման նպատակով մեկնարկել է աշխատակիցների վերապատրաստման գործընթացը: Քաղաքապետի օգնական Սեյրան Մեջլումյանը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ նոր համակարգով նախատեսվում է կազմակերպել մինչև մարտի վերջ:

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում հաճախակի են դարձել դեպքերը, երբ ինքնասպասարկման տերմինալներով առանց վճարում կատարելու վարորդները փորձում են դուրս գալ կայանատեղիից, և արգելափակոցը չվնասելու համար աշխատակիցները ստիպված են լինում բացել ճանապարհը: Քաղաքապետը հորդորել է օրինախախտ քաղաքացիների նկատմամբ վարչարարություն կիրառել:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կառուցվածքային փոփոխություններ կլինեն: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, աշխատակազմին ներկայացնելով նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մանուկյանին՝ ասել է, որ բարդ աշխատանք է սպասվում: Հարկ է նշել, որ նախորդ խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի ընդհանուր մաքրության խնդրին, քաղաքապետը սանիտարական մաքրման առնչությամբ դժգոհություն էր հայտնել: Հանձնարարվել է քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվն ավելացնել ևս 200-ով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումները

22:40 08.06.2025

Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումները

Երկու օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգին դարձել էր բարձրարվեստ մշակույթի կենտրոն՝ հյուրընկալելով Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վաղը և հունիսի 10-ին դարձյալ նույն վայրում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն բալետի կախարդանքը, այս անգամ՝ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնի արտիստների կատարմամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP