Հենրիխ Մխիթարյանը «Էստերսունդ»-ի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Հենրիխ Մխիթարյանը «Էստերսունդ»-ի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդ

10:44 16.02.2018

«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» մրցակցի հարկի տակ, խոշոր՝ 3-0 հաշվով հաղթեց շվեդական «Էստերսունդին»: Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցել է մեկնարկից և փոխարինվել 84-րդ րոպեին: 58-րդ րոպեին Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ. նրա փոխանցումից գոլի հեղինակ է դարձել Մեսութ Օզիլը: Իսկ մինչ այդ հայ կիսապաշտպանը աչքի էր ընկել ևս մեկ արդյունավետ գործողությամբ, Մխիթարյանի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ էր դարձել  «Էստերսունդ»-ի պաշտպան Սոտիրիս Պապայանոպուլոսը:

    

Whoscored-ը ներկայացրել «Էստերսունդ» – «Արսենալ» հանդիպման վիճակագրությունը և առանձին ֆուտբոլիստների գնահատականները: Կայքի փորձագետները Մխիթարյանի խաղը 10 միավորանոց համակարգով գնահատել են 7.6: «Զինագործների» կազմում ամենաբարձր գնահատականը՝ 8.4 միավոր, ստացել է թիմի դարպասապահ Դավիդ Օսպինան, ով կարողացել էր դարպասն անառիկ պահել և գնդակը որսացել  երկրորդ խաղակեսի վերջնամասում «Արսենալ»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածից հետո։  

«Արսենալի» պաշտոնական կայք էջը քվեարկություն է անցկացնում հանդիպման լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար: «Էստերսունդի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներն են Նաչո Մոնրեալը, Հենրիխ Մխիթարյանը և Մեսութ Օզիլը: 

Այս պահին Հենրիխը մեծ առավելությամբ առաջ է անցել իր թիմակիցներից: Մխիթարյանի օգտին կարող եք քվեարկել այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

12:47 03.08.2025

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

12:29 03.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

Վաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

BACK_TO_TOP