21:11 25.07.2018
Ռոբերտ Քոչարյանն արդեն Հայաստանում է և վաղը՝ հուլիսի 26-ին, կներկայանա ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության: Նա այս գործի շրջանակում դեռ վկայի կարգավիճակ ունի:
ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Armtimes-ի հետ զրույցում ասել է, որ Քոչարյանի հարցաքննության օրը չի փոխվել և նրա գրասենյակից չներկայանալու մասին նախաքննական մարմնին որևէ տեղեկություն չեն հայտնել:
Կայքի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը վաղը կսկսվի կեսօրին՝ ժամը 12:00-ին. հարցաքննությունը կտեսաձայնագրվի, այդպես է ցանկացել հենց ինքը՝ Քոչարյանը:
ՀՔԾ-ն Քոչարյանին հարցաքննության էր կանչել հուլիսի սկզբին, բայց քանի որ նա գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն սպասել էր մինչև նրա գալը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Քոչարյանին հարցաքննելու է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը:
Սույն գործը վերաբացելուց և ըստ էության քննելուց հետո «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը փոխվել է. մինչ հեղափոխությունը քննչական խմբի ղեկավարը արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանն էր:
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը քննչական խմբի ղեկավարի փոփոխության վերաբերյալ Armtimes-ի հարցին այս փուլում պատասխանել չի ցանկացել:
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանն է: Վերջինս, սակայն, հերքել է այդ տեղեկությունը:
Այս պահին ՀՔԾ-ն գաղտնի է պահում, թե ով է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը և ով է Քոչարյանին հարցաքննելու:
11:40 05.08.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցելԵրեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...
11:30 05.08.2025
Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել էԱվազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...
11:22 05.08.2025
Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճիցՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...
11:15 05.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասինԶենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...
11:08 05.08.2025
Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...
11:02 05.08.2025
Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...