14:41 19.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության օր է նշանակված հուլիսի 26-ը: Այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ հարցաքննությունը կարող է տեսանկարահանվել, սակայն եթե նման որոշում կայացվի, ապա վարույթ իրականացնող մարմինը պետք է որոշի՝ դա ինչ չափով է հրապարակայնացվելու:
Խաչատրյանը չբացառեց, որ հարցաքննությունը կարող է և առհասարակ չհրապարակայնացվել:
Նշենք, որ երկրորդ նախագահը պատրաստակամություն է հայտնել վկայություն տալ 2008-ի մարտի 1-ի գործով: Մինչև հուլիսի 25-ը նա Հայաստանում չէ, ուստի ՀՔԾ-ից նշել են՝ պատրաստ են սպասել մինչև նրա վերադարձը:
18:40 12.05.2025
«Ռեալը» ոչ մի իրական գոլային պահ չստեղծեց․ Յամալ18:34 12.05.2025
«Նոր չափորոշչի ներդրման շրջանակում կարևորվում է օտար լեզուների դասավանդման որակի փոփոխությունը». Արաքսիա ՍվաջյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ներկա է եղել աշակերտների կողմից շվեյցարացի գրող Էլիզ Հոֆների «Խաղաղությունից խենթացած» թատերական պիեսի բեմականացմանը: Միջոցառմանը հետևել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարն ու կրթական և մշակութային համագործակցության […] ...
18:25 12.05.2025
Քարկոփից Բագրատաշեն ուղղությամբ երթևեկությունը մասնակի կսահմանափակվի. ՏԿԵՆՄայիսի 13-ին՝ ժամը՝ 10։00-14։00-ը, Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ճանապարհի ՀՀ Տավուշի մարզի տարանցիկ հատվածում (Քարկոփից դեպի Բագրատաշեն ուղղությամբ) տեղի է ունենալու 2025 թվականին անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի դպրոցականների մրցաշարը, ինչով պայմանավորված ճանապարհի նշված հատվածում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և […] ...
18:17 12.05.2025
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ և նրան տեղեկացրել իր երկրում տիրող իրավիճակի մասին։ Իր Telegram-յան ալիքում Զելենսկին նշել է, որ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ուկրաինային նրա աջակցության համար: Զելենսկին Հռոմի պապի հետ զրույցում ՌԴ-ի հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։ «Ես նրան տեղեկացրել եմ Ուկրաինայի և մեր գործընկերների […] ...
18:11 12.05.2025
Գոռ Մինասյանը չի մասնակցի Ասիայի առաջնությանըՕլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում չի հայտավորվել Ասիայի առաջնությանը, որը կանցկացվի Չինաստանի Ցզյանշան քաղաքում: Գերծանր քաշային կարգում հանդես եկող 30-ամյա ծանրորդը 2024 թվականի աշխարհի առաջնության ժամանակ վնասվածք էր ստացել: Մինասյանից բացի, գերծանր քաշային կարգում Ասիայի առաջնությանը չեն մասնակցի նաև Իրանի ներկայացուցիչներ Ալիռեզա Յուսեֆին, Ալի Դավուդին, իրաքցի Ալի […] ...
18:06 12.05.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկման օրակարգում են եղել ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։ Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում […] ...