Մինչև տարեվերջ կավարտվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

Մինչև տարեվերջ կավարտվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները

15:27 23.02.2022

Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ. պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոսով իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտվի: «Բայց մյուս համակարգներն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում բնակչությանը, մինչև ջրամբարը կլցնենք ամբողջովին»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շուրջ 15 նոր փոքր ջրամբար կառուցելու անհրաժեշտության մասին խոսվել է նաև նախընտրական շրջանում. «Մենք հիմա այդ ծրագրի ուղղությամբ էլ որոշակի առաջընթաց ունենք: 2022թ. բյուջեով 2 մլրդ դրամ ենք հատկացրել ջրամբարների նախագծման համար: Սկսում ենք նաև Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման աշխատանքները: Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել, որ մենք, ինչպես նախկինում պայմանավորվել ենք, այս նախագծման աշխատանքների ընթացքում, դիտարկում ենք նաև էներգետիկ հնարավորությունները, թե ինչքանով կարող են այդ ջրամբարները էներգետիկ պոտենցիալ ունենալ: Այսինքն՝ ջրամբարների կամ հոսքերի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու, տեղադրելու նպատակահարմարությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են

12:30 09.06.2025

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետի տեղակալը, իր ծառայողական լիազորություններն անցնելով, զբաղեցրած պաշտոնով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև իր ծանոթ անձին նախկինում ցուցաբերած օգնության հանգամանքն օգտագործելով, համոզել է վերջինիս՝ նրա ինքնությունը գաղտնի պահելու պայմանով, իր կողմից որոշած կեղծ բովանդակությամբ տվյալներ հայտնել քրեական վարույթն իրականացնող […] ...

Խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

12:16 09.06.2025

Խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Նախորդ շաբաթ ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ-ից։ «Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […] ...

Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը

12:11 09.06.2025

Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը

ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է «Times of Israel» թերթը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։ «Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ը դեռևս որոշում չի կայացրել ՅՈՒՆԻՖԻԼ-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում»,-գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում […] ...

Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցները

12:05 09.06.2025

Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցները

Աֆղանստանի էկոնոմիկայի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը վերացնել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ այս պատժամիջոցների շարունակությունը բացասաբար է անդրադառնում առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաև նպաստում է երկրում աղքատության և գործազրկության աճին, հաղորդում է Ariana news տեղեկատվական պորտալը։ «Աֆղանստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում այնպիսի հիմնական տնտեսական ցուցանիշների […] ...

SHANTNEWS

12:00 09.06.2025

SHANTNEWS

Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համար

11:50 09.06.2025

Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...

BACK_TO_TOP