14:50 24.02.2022
Ուկրաինայում պլանային հոսպիտալացումն ու վիրաբուժական վիրահատությունները դադարեցվել են մինչև առանձին կարգադրություն։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Պլանային հոսպիտալացումը և վիրահատությունները դադարեցվել են մինչև առանձին կարգադրություն»,- ասված է առողջապահության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում միաժամանակ հավաստիացրել են, որ երկրում ռազմական դրություն մտցնելու կապակցությամբ բուժհաստատությունները օգնություն կցուցաբերեն բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
«Գործարկվել են շտապ օգնության բոլոր տարածաշրջանային կենտրոնները, որոնք ապահովում են արտակարգ օգնության շարունակական, ինքնուրույն և շուրջօրյա մատակարարում»,- ասված է հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ բոլոր հիվանդանոցներն ապահովված են սննդի ինքնավար աղբյուրներով և կան դեղամիջոցների, բժշկական ապրանքների պաշարներ:
Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 24-ին ռազմական դրություն է սահմանել Ուկրաինայի ամբողջ տարածքում:
Ռազմական դրությունը երկրի գործունեության հատուկ ռեժիմ է, որը սահմանվում է Ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, ռազմական ագրեսիայի սպառնալիքի դեպքում: Ռազմական դրության գործողության ընթացքում պետական և տեղական իշխանության մարմինները, զինվորական հրամանատարությունները լրացուցիչ լիազորություններ են ստանում իրավիճակի շուտափույթ կայունացման նպատակով: Միևնույն ժամանակ կարող են սահմանափակվել քաղաքացիների բազմաթիվ իրավունքներն ու ազատությունները։
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...