16:37 24.02.2022
Փետրվարի 24-ին Սուրբ Վարդանանց զորավարների տոնի առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Սրբազան արարողությանը ներկա էին հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։
Պատարագիչն էր Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող ութ սարկավագներ:
Սուրբ Պատարագի ընթացքում Արմաշ Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ: Բարեշնորհ Կամո սարկավագ Թազայանը վերակոչվեց Տեր Ղևոնդ քահանա, Դավիթ սարկավագ Մովսեսյանը՝ Տեր Ադամ քահանա, Արտաշես սարկավագ Ներսիսյանը՝ Տեր Վարդան քահանա, Սպարտակ սարկավագ Իսրայելյանը՝ Տեր Արսեն քահանա, Հրաչ սարկավագ Սուլթանյանը՝ Տեր Արտակ քահանա, Եղիշե սարկավագ Հարությունյանը՝ Տեր Հովսեփ քահանա, Սարգիս սարկավագ Մկրտչյանը՝ Տեր Դանիել քահանա և Դավիթ սարկավագ Հունանյանը՝ Տ․ Հարություն քահանա։ Ապա նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
Այնուհետև Սրբազան Հայրը, իր քարոզում խոսելով Սուրբ Վարդանանց խորհրդի մասին, մասնավորաբար ընդգծեց․ «Դարեր անց էլ Վարդանանց սերունդները՝ մեր հերոսները, մեր օրերի վարդանները, պայքարում են վասն հավատո և վասն հայրենյաց։ Այո՛, առաքելահաստատ քրիստոնեությունը մեր ինքնությունն ու մաշկի գույնն են, որոնք հնարավոր չէ փոխել։ Դա ապացուցեցին պատմությունն ու ժամանակը։ Դա ապացուցում են շատերը նաև այսօր իրենց խոսքով ու գործով, այլև նորովի մեր հերոսները՝ հայրենիքի պաշտպանները, իրենց նահատակությամբ և զոհաբերությամբ վասն հայրենյաց և վասն հավատո։ Վարդանանց կերտած սրբության ուղին այսօր էլ խոսուն է, պարտադրող և հրամայական է մեզ համար»։
Խոսքն ուղղելով նորաօծ քահանա հայրերին՝ Արմաշ եպիսկոպոսն ասաց․ «Քահանայական օծումով նախ և առաջ Ձեզ տրվում է իշխանություն կանգնելու Աստծո զոհաբերության Սուրբ խորանի առջև և սրբագործելու հացն ու գինին։ Դուք իրավասու եք պատրաստելու սուրբ Հաղորդությունը՝ Քրիստոսի իրական մարմինն ու արյունը, և բաշխելու հավատացյալներին մխիթարության ու մեղքերի քավության համար։ Արդարև, դուք կոչված եք քարոզելու Ավետարանի խոսքը և հայտարարելու Աստծո փրկությունը։ Այսպիսով, քահանայագործ ձեր ծառայությամբ Քրիստոս է, որ պիտի փառաբանեք, որպեսզի ամեն ոք միանա Փրկչին»։
Պատարագիչ Սրբազանը հաստատեց նաև, որ քահանաների պարտականությունն է՝ իբրև սուրբ խորանի սպասավորներ, մարդկանց կյանքում և հոգում դրոշմելու Քրիստոսի ներկայությունը և Սուրբ Հոգու զորությունը, որ նրանք ունեն սրբանալու, արդարանալու և փրկվելու անանցանելի խոստումը։
«Եվ վերջապես դուք հրավիրված եք հովվելու հավատացյալ ժողովրդին։ Քարոզեցե՛ք Քրիստոսի խաչելությունը և Նրա հրաշագործ ու կենսատու հարությունը։ Սիրեցե՛ք ձեր հոտի հավատացյալներին։ Դարձե՛ք քաջ հովիվներ, մխիթարեցե՛ք բոլորին, կարեկից ոգով օգնեցե՛ք կարոտյալներին, այցելե՛ք հիվանդներին, ընկերակի՛ց եղեք նրանց ցավերին և ուրախություններին։ Բայց մանավանդ սիրեցե՛ք բոլորին։ Հիշե՛ք, որ դուք զգեցաք Քրիստոսին։ Եղե՛ք նրա համեստ, հավատարիմ, հզոր և կարող ծառաները»,- պատգամեց Արմաշ Սրբազանը՝ հորդորելով նորաօծներին Եկեղեցու սուրբ խորհուրդների միջոցով հաստատել Աստծո զորությունը մարդկանց հոգիներում։
Սրբազանը միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց նաև Հայոց Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ Տերը ծաղկուն պահի Նորին Սրբության հայրապետական գավազանը հովվելու և առաջնորդելու հավատավոր հոտին, պարգևի կենաց արևշատ օրեր, քաջառողջություն և հովվապետության երկար տարիներ՝ ի փառս Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և ի բարօրություն հայ ազգի։
Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսը և ներկա հոգևոր դասը, բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:
Հընթացս Սուրբ Պատարագի, նախագահությամբ Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և պայծառության, Ամենայն Հայոց կաթողիկոսի կենաց արևշատության ու արդյունաշատ հովվապետության համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո նորընծա քահանաներն ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...
13:11 09.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...
13:00 09.06.2025
Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկինԻրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ-ի գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կփոխանցվի առաջիկա օրերին», – նրա խոսքերն է մեջբերում իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների […] ...