18:26 25.02.2022
ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանն այսօր դառնում է 80 տարեկան:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են երգչուհուն՝ նրան շնորհավորելու հոբելյանի առթիվ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ պատիվ կունենամ շնորհավորելու և ծաղիկներ նվիրելու Ձեզ պես լեգենդար երգչուհուն։ Մենք մեծացել ենք Ձեր երգերով։ Ամեն տեղ հնչում էր Ռաիսա Մկրտչյան՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համերգասրահներում»,- նշել է նախարարը և ուրախությամբ ընդգծել, որ այսօր էլ տիկին Մկրտչյանն իր երիտասարդական ավյունով շարունակում է սիրելի գործը։ «Դուք մեր երգարվեստի բացառիկ մեծերից եք։ Եղե՛ք առողջ, երջանիկ, շարունակե՛ք նույն եռանդով հարստացնել հայ երգարվեստը և սերունդներ կրթել»,- ասել է Վահրամ Դումանյանը։
Ռաիսա Մկրտչյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում:
Երգչուհին շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և պատմել իր ստեղծագործական կյանքի մասին.
«Ես երբևէ չեմ մտածել ձեռքբերումներ ունենալու մասին, դա եղել է իմ հոգու պահանջը։ Երազում էի դաշնակահարուհի դառնալ։ Ինձ հետ Կոնսերվատորիայում սովորել են նաև Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը և այլ կոմպոզիտորներ։ Եվ նրանք իրենց առաջին ստեղծագործություններն ինձ են վստահել և փոխել իմ ճակատագիրը»։
Ռաիսա Մկրտչյանը հիշել է նաև Առնո Բաբաջանյանի հետ շուրջ 25 տարվա համագործակցությունը, երբ ձևավորվում էր մկրտչյանական ոճը։
Երգչուհին եղել է նաև Օրբելյանի, Աճեմյանի, Բալյանի և այլ կոմպոզիտորների երկերի առաջին կատարողը: Կատարել է նաև ռուս, ուկրաինացի, վրացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
«Շատ ուրախ եմ, որ ճակատագրով այդպես ստացվեց, որովհետև դա դարձավ իմ հոգու գործը։ Երջանկություն է զբաղվել այն գործով, որի համար կոչված ես։ Ձևավորվեց մկրտչյանական ոճը, որը ոչ մի արտաքին ազդեցության չենթարկվեց և չձևափոխվեց։ Եթե իմ երգերը հաճելի են մարդկանց հոգուն, ուրեմն ես երջանիկ եմ»,- ասել է երգչուհին։
1977 թ. Ռաիսա Մկրտչյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում: Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», «Կարնեգի Հոլ», Սիդնեյի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում:
2001 թ. նա արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2008 թ.` Մոսկվայի «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի ոսկե մեդալի, 2009 թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2011 թ.` ՀՀ ԱԺ Պատվո մեդալի: 2006 թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
17:14 09.06.2025
Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...
17:08 09.06.2025
Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճԶինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:00 09.06.2025
27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
16:52 09.06.2025
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...
16:45 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:38 09.06.2025
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՀունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...