ԱՀ դատախազությունը պաշտոնական լիազորությունների չարաշահման և հափշտակության դեպք է բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+25.09 oC

ԱՀ դատախազությունը պաշտոնական լիազորությունների չարաշահման և հափշտակության դեպք է բացահայտել

11:42 26.02.2022

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հարուցված և ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հիմնադրած պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, իր մտերիմ անձանց ֆինանսապես օգնելու նպատակով, 2011-2021թթ. ընկած ժամանակահատվածում նրանց ձևակերպել է հիշյալ կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված տարբեր հաստիքներում և նրանց կողմից աշխատանքի չներկայանալու պայմաններում պետական բյուջեից ֆինանսավորվող պետական կազմակերպության միջոցներից վճարել է ընդհանուր 19.762.010 դրամ աշխատավարձ` այդպիսով կազմակերպությանը պատճառելով հիշյալ չափով գույքային վնաս:

Նույն կազմակերպության տնօրենը, շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման և յուրացման եղանակով իրեն վստահված գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու միասնական դիտավորությամբ, աշխատանքի ընդունվելու համար իրեն դիմած՝ հիմնական այլ աշխատանք ունեցող անձին մեկ ամբողջական հաստիքում ձևակերպելու անհնարինության պատճառով մեկ այլ անձի կեղծ ձևակերպել է այդ, իսկ իրեն դիմած անձին՝ 0,5 դրույքաչափով մեկ այլ հաստիքում, որից հետո 1 դրույքաչափով ձևակերպված անձի անվամբ կազմված բանկային քարտը տրամադրել է իրեն դիմած անձին՝ այդ քարտային հաշվին փոխանցվող աշխատավարձը ստանալու համար, իսկ 0,5 դրույքաչափով ձևակերպված աշխատողի անվամբ կազմված բանկային քարտը վերցրել է անձամբ ու ստացել և յուրացրել է այդ քարտային հաշվին փոխանցված գումարները:

Վերը նկարագրված արարքի հետևանքով 2017-2021թթ. ընկած ժամանակահատվածում կազմակերպության տնօրենի կողմից յուրացման և վատնման եղանակով հափշտակվել է ընդհանուր 4.457.675 դրամ գումար:

Նույնանման մեկ այլ արարքով կազմակերպության տնօրենը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակել է ընդհանուր 839.447 դրամ գումար:

Նույն անձը, կազմակերպության աշխատողների համար հագուստ ձեռք բերելու նպատակով բարեգործական նպատակով առևտրային կազմակերպությանը փոխանցված 1.500.000 դրամ գումարը հափշտակելու նպատակով կեղծ տեղեկություններ է ներկայացրել նվիրատուին խանութից ապրանքը ձեռք բերված լինելու մասին, որից հետո կանխիկացրել ու հափշտակել է հիշյալ 1.500.000 դրամ գումարը:

21.02.2022թ. ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել կազմակերպության տնօրենին ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 332-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք), ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում, որը կատարվել է զգալի չափով), 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1–ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում և վատնում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով) նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման համար:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությամբ պատճառված վնասների հատուցումն ապահովելու ուղղությամբ:

Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականությամբ նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պետական շահերի պաշտպանության բաժինը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

23:00 22.08.2025

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում […] ...

Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

22:58 22.08.2025

Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 113 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել

22:52 22.08.2025

Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։ Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ Հարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը […] ...

Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած

22:48 22.08.2025

Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած

Որպես անհետ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արթուր Մկրտիչյանցը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

22:39 22.08.2025

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

Երևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

22:34 22.08.2025

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...

BACK_TO_TOP