18:00 26.07.2018
Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնակատար Ուինսթոն Փիթերսը Ավստրալիային դիմել է կոչով՝ փոխել դրոշը, որպեսզի խուսափեն արտերկրում երկու երկրների դրոշների նմանության պատճառով ի հայտ եկող շփոթմունքներից: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Փիթերսը նշել է՝ ակնհայտ է, որ ամբողջ աշխարհում դա մարդկանց շփոթեցնում է:
«Ես եղել եմ այնպիսի երկրներում, ինչպիսին Թուրքիան է և ոչ միայն այդ, նաև այլ երկրներում, որտեղ մարդիկ մեր երկրները շփոթում էին դրոշների պատճառով: Դա օգտակար բան չէ: Մենք դրոշ ենք ստեղծել, իսկ ավստրալացիները այն մեզանից վերցրել են, ու եթե մենք ուզում ենք այս հարցը լուծել, ապա նրանք պետք է փոխեն իրենց դրոշը»,- ասել է նա:
Ի պատասխան հնչեցրած մեղադրանքի՝ նորզելանդական ընդդիմության առաջնորդ Սայմոն Բրիջեսն իր հերթին Փիթերսին մեղադրել է պոպուլիզմի մեջ և նրան անվանել «Դոնալդ Թրամփ՝ աղքատների համար»: Բրիջեսը պարզաբանել է, որ նորզելանդացիները, ում հետ ինքը խոսում էր, մտահոգված էին այնպիսի թեմաներով, ինչպիսիք են տնտեսությունն ու առողջապահությունը:
«Նրանք երբեք ինձ հետ զրույցում ավստրալական դրոշի փոփոխության հարցը չեն քննարկել: Դա տարօրինակ է անգամ Փիթերսի չափանիշներով»,- նշել է նա:
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...
19:47 15.05.2025
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...
19:43 15.05.2025
Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտորԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 12-րդ հանրապետական մրցույթը, որի աջակիցն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին՝ ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի անդամ: Այս տարի մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր՝ երկու տարիքային խմբերում: Կրտսեր […] ...
19:39 15.05.2025
«Կրթության առաքելությունը երկրի մրցունակության ապահովումն է անհատական և հանրային մակարդակներում». Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը, որն անցկացվել է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի շրջանակում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իրազեկել է, որ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել և Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որում […] ...