23:52 26.02.2022
Ռուսաստանի Պաշտպանության Նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել հատուկ գործողությունների վերսկսումից հետո ոչնչացված զինտեխնիկայի և ռազմական ենթակառուցվածների վերաբերյալ:
«Այսօր Լուգանսկի զորքերը ընդլայնել են հարձակման գոտին և գործողության սկզբից առաջ են շարժվել մինչև 46 կիլոմետր խորություն՝ գրավելով Շչաստիե և Մուրատովո բնակավայրերը։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը, առաջանալով Պետրովսկոեի ուղղությամբ, առաջ է անցել ևս 10 կիլոմետր և գրավել Ստարոգնատովկա, Օկտյաբրսկայա և Պավլոպոլ բնակավայրերը։ Փետրվարի 25-ի երեկոյան Զմեինի կղզուց զենքերը կամովին վայր դրած ուկրաինացի 82 զինծառայողների տարհանման ժամանակ Ուկրաինայի ռազմածովային ուժերի 16 նավ, օգտագործելով «հրթիռային մարտավարությունը», փորձել է գրոհել Սևծովյան նավատորմի նավերը։ Ընդգծում եմ, որ հարձակվող ուկրաինական նավերի մի մասը գործել է քաղաքացիական նավերի ծածկույթի տակ։
Այս հարձակման նպատակն առաջին հերթին զենքերը վայր դրած ուկրաինացի զինծառայողների նկատմամբ հաշվեհարդարն էր և ռուսական բանակին գերիներին ոչնչացնելու մեղադրանքներ ուղղելը։ Ծովային ճակատամարտի արդյունքում ոչնչացվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի 6 նավ։ Զմեինի կղզու 82 ուկրաինացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել։
Ես ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել. ուկրաինական նավերի հարձակման ժամանակ ԱՄՆ ռազմավարական Global Hawk և Ripper անօդաչու թռչող սարքերը՝ պարեկել են տարածքը։ Շատ հավանական է, որ հենց ամերիկյան անօդաչու թռչող սարքերն են ուղղորդել ուկրաինական նավերը Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերի ուղղությամբ:
Կիևի ազգայնական ռեժիմը զանգվածաբար և անվերահսկելիորեն ավտոմատ հրետանային զենքեր, նռնականետեր և զինամթերք է բաժանում ուկրաինական բնակավայրերի բնակիչներին։Ուկրաինայի խաղաղ բնակչությանը ազգայնականների կողմից ռազմական գործողություններին ներգրավելը անխուսափելիորեն կհանգեցնի դժբախտ պատահարների ու զոհերի։
Մենք կոչ ենք անում Ուկրաինայի ժողովրդին լինել գիտակից, չտրվել Կիևի ռեժիմի սադրանքներին և իրենց և իրենց սիրելիներին չենթակել անհարկի տառապանքների։Մեր հետախուզական տվյալները շարունակում են արձանագրել ուկրաինացի ազգայնականների կողմից հրթիռային և հրետանային ստորաբաժանումների տեղակայումը ոչ միայն Կիևի, այլև Ուկրաինայի այլ քաղաքներում բնակելի թաղամասերում»,- ասել է Կոնաշենկովը։
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...
21:10 11.07.2025
ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունըԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...