17:30 26.07.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր երկրի ներկայիս իրավիճակը համեմատել է Հայրենական մեծ պատերազմի հետ՝ մատնանաշելով նացիստների և ահաբեկիչների գործողությունների նմանությունը: Այս համեմատությունը Ասադն արել է հինգշաբթի օրը հանրապետության տարածքում մարտական առաքելություն իրականացնելիս զոհված ռուս զինծառայողների հարազատների հետ հանդիպման ժամանակ:
TASS գործակալության թղթակիցը տեղեկացնում է, որ Սիրիայի ղեկավարը հյուրերին հանդիպել է Ալ-Մուխեյջերի շրջանում գտնվող նախագահական պալատի դռների մոտ: Նա հերթով ողջունել է այցելուներին, այդ թվում` երեխաներին.
«Ձեր հայրերն ու ամուսինները պաշտպանել են ոչ միայն Սիրիայի ժողովրդին, այլ նաև ռուս և այլ ժողովուրդներին աշխարհում: Ձեզանից ամենաերիտասարդները գուցե չեն հիշում, թե ինչ արեցին ահաբեկիչներները ձեր երկրում մի քանի տարի առաջ՝ ներխուժեցին դպրոց, սպանեցին մարդկանց»,- ասել է Ասադը՝ հիշեցնելով Բեսլանում կատարվածի մասին:
Սիրիայի նախագահն ասել է, որ նույն բանը հիմա տեղի է ունենում Սիրիայում:
«Ձեր հայրերը, ամուսիններն ու որդիները պաշտապնել են մեզանից յուրաքանչյուրին: Եթե նրանք չլինեին, մենք հիմա միասին նստած չէինք լինի: Դպրոցներում դուք կարդացել եք Հայրենական մեծ պատերազմի մասին: Սիրիայում մենք հիմա նման բան ենք զգում: Երբ նացիստները ներխուժեցին ԽՍՀՄ տարածք, սկսեցին սպանել ռուսներին միայն այն պատճառով, որ նրանց չեն սիրում և ռուս հերոսները պաշտպանեցին ոչ միայն ռուսական բնակչությանը, այլև պաշտպանեցին ամբողջ աշխարհը: Մենք հպարտ ենք ձեր հերոսներով, մենք հպարտանում ենք ձեզնով: Նման բան չկա, որ մարդը հերոս էր, բայց նրա ընտանիքը հերոսական չէ: Սիրիայի ժողովուրդը սիրում է ռուս ժողովրդին»,- ասել է Ասադը՝ հույս հայտնելով, որ այցի ընթացքում հյուրերը կհամոզվեն այդ հարցում:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ23:00 22.08.2025
Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործումԻնչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում […] ...
22:58 22.08.2025
Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույսՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 113 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
22:52 22.08.2025
Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անելՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։ Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ Հարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը […] ...
22:48 22.08.2025
Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորածՈրպես անհետ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արթուր Մկրտիչյանցը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
22:39 22.08.2025
Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգիԵրևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...
22:34 22.08.2025
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատունԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...