Վարչապետն ընդունել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Վարչապետն ընդունել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին

15:43 01.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին:

Վարչապետը նշել է, որ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացի այցը մեր երկիր լավ առիթ է հայ-կանադական գործակցության օրակարգը քննարկելու համար և կարևորել այն հանգամանքը, որ Կանադան կիսում է ՀՀ բարեփոխումների տեսլականը: «Հայաստանը հավատարիմ է իր ժողովրդավարական օրակարգին և երախտապարտ է Կանադային, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ մեր ժողովրդավարությանը սատարելու համար»,- ասել է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած 2020թ. պատերազմից հետո ստեղծված դժվարություններին՝ ՀՀ կառավարությունը հետևողական առաջ է գնում ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով, ինչի մասին են վկայում միջազգային հեղինակավոր ընկերությունների գնահատականները:

Ստեֆան Դիոնը ՀՀ վարչապետին է փոխանցել Կանադայի վարչապետի ջերմ ողջույնները և ընդգծել, որ մեր երկիր է այցելել Հայաստան-Կանադա ռազմավարական երկխոսության հեռանկարները քննարկելու նպատակով: «Կանադան ՀՀ ժողովրդավարական օրակարգի հաստատուն աջակիցն է և հետաքրքրված է Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմամբ»,- նշել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության հզորացմանը և այդ համատեքստում հայ-կանադական գործընկերության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետն առաջարկել է կանադական կողմին դիտարկել Հայաստանում ճանապարհաշինության, ջրամբարաշինության, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության, նաև կրթական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները: Ստեֆան Դիոնը հետաքրքրական է համարել առաջարկները և նշել, որ դրանք կներկայացնի Կանադայի վարչապետին ու կառավարությանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման առնչությամբ, ինչպես նաև անդրադարձել միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում և ակնկալում է միջազգային գործընկերների օժանդակությունն այդ գործընթացին:

Կողմերն ընդգծել են ժողովրդավարական հաստատությունների կարևորությունը անվտանգային մարտահրավերների սպասարկման համատեքստում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Կանադայի հետ ակտիվ աշխատել քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար համատեղ օրակարգի և ծրագրերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել գործընկերոջը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP